Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանր մտածողության տակ, դուրս յեկավ նրանց առաջ և վշտից խեղդվող ու ընդհատվող ձայնով սիրտ արավ մեկ ել խնդրել, վոր խղճան իրան և միքանի որ ժամանակ տան, վոր փողը ճարի։ Բայց զուր գարձյալ։ Յեզը խիստ դուր եր յեկել աղային, նա վաղուց եր ասել, թե «են յեզն ամենևին աղքատի յեզը չէ, հարիր մանեթ նաղդ փող արժի, ճանկս եմ գցելու», ու մերժեց։


Չատողի հույսի այն վերջին թելն ել կտրվեց. այնուհետև աներևակայելի և աննկարագրելի յեր նրա վիշտը, վոր կարծես թե սրտի բոլոր արյունը գլուխն եր խփել։ Ավազակային խումբը յերբ ներս մտավ յեզը դուրս անելու, Չատոն ու կինը ամբողջապես արտասուքի հեղեղ դարձած, փաթաթվեցին իրենց յեղբորը և համբույրներով հեղեղեցին նրան ևս։ Ապշել ու վշտացել եր նաև կենդանին. կարծես նա յել եր հասկանում այն չարությունը, այն անգթությունն ու վտանգը, վոր մոտենում եր իրեն. նա ևս չռած աչքերով և ահռած հայացքով նայում եր դեպի անծանոթները, դեպի իր տիրոջ թշնամիները, իսկ տերերը դեռ փաթաթվում եյին նրան. կենդանին մռլնգում ու փախուստի յեր դիմում և ուզում եր թոկը կտրի, կարծում եր, յերևի, թե հանդի ավազակներն են։ Նրանք թոկը հետ արին սյունից և յեզը դուրս քաշեցին ոդայից, բայց կենդանին խրտնեց հանկարծ և թե տերերին և թե հափշտակողներին բավական տեղ քաշ տվեց դուրսը: Այստեղ Չատոն համարյա ցնորվելու չափ շփոթված դրության մեջ միքանի վայրկյան, կնոջ հետ միասին, թեպետ անորոշ և անհավասար դիմա֊դրության փորձ արին, սակայն մտրակների և դագանակների հարվածները հետ մղեցին նրանց և յեզը քշեցին, տարան, իոկ Չատոն ու կինը, յեղբայրը թաղած յեղբոր ու քրոջ նման կարծես գերեզմանատնից վերադարձան ոդան, ուր ամբողջ որը դառն հեկեկանքներով և անվերջ մտածմունքներով անմխիթար սգի մատնվեցան։


ՀԱՎԱՏԸ ԽԱԽՏՎԱԾ


Ժամ շտապողներից մինն ել անհաջողությունների և անբախտությունների ձեռքին խաղալիք դարձած մեր յեղբայր Չատոն եր. սա իր և իր յերախտավոր ազատարար պառավի հավատովն ու կարծիքովը կարծես թե արդեն գտել եր իր ծռված բախտի բանալին, ուստի մտածում եր ու ասում ինքն իրեն։


— Յեթե մի անգամ ել յես Քրիստոսին քավոր կաղնեմ ու նրա սուրբ խաչը ջրիցը հանեմ, կապված բախտս անպատճառ բաց կլինի: Յեվ այս հավատով Չատոն ջրհորհնեքի որը, իր խորհրդակից