Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թուխինի տղեն սովդաքյարի փուրղունները թալանեց, խաս ու ղումաշ ճոթը մարսեց, գողությունով ու ավազակությունով հարստացավ անամոթը, դեղին վոսկիքը շուն ու գիլի—պրիստավների ըռըխովը տալով, խալխին յերդումի տակ գցելով ազատվեց։ Հիմի յել յեկել ա, մի թիզ ջրովի հող ունեմ, ուզում ա են ել խլի, տկլոր ու քաղցած յերեխանցս բերանի թիքեն հանի կտրի։ Այ անիրավ, անաստված, ետ ել լավութենիս փոխն ա, վոր գնացի, հավատս ուրացա՝ խաչ ու ավետարան խտտեցի, հոգիս դժոխքին տալովդ քեզ համար սուտ յերդըմ կերա թե՝ «են գիշերը, յերբոր փուրդուննին թալանեցին, Թուխնանց Թորոմն իրանց կրակ ընկնելու տանն արինքնումը քնած եր...»: Ը՜հ, հլա յավաշ, հենց իմանում ես, թե պրծել ես։ Դեհ, դու փորձիր հողս խլիր ու տես, թե հիմի յել թարս չեմ յերդում ուտելու...


— Տղերք, յես զարմացել եմ, Չատոն թամամ համարձակացել ա. ել թագուն բան չի թողնում. չիմ աշկար անելով, խայտառակում, բիաբուռ բեյսիրաթ ա անում նրան։


— Երված, խորովված ա, ե։


— Բա ել չերվի խղճի պապական են դանգիզ հողերն ես ու են խլեցին, հիմի յել մնացել ա մի կենտ ջրովի հողի հուսով, եդ ել Թուխինի տղեն ա խլում։


— Ա՜յ դրա անհոգի հերկ անիծած, մի ասող լինի, թե տո անիրավ, դա ինչ թամահ ա, վոր եդ դառն աղքատի մեղքն ես ընկնում ու յերեխանց բերանի պատառը խլում. մեղք չի՞, տո անորեն, տո անգութ։


— Մե՞ղք. Քրիստոսին խաչ հանողը ի՞նչ գիդա, թե խաչն ինչ ա, նրա զորութինն ինչ։ Դա վոր մեղք իմանար, վոր աստված ունենար, հինգ թյումանի համար են ծեր մարդուն գինու տեղ թեզեփ կխմացներ ու տանջելով կսպաներ։


— Ո՜, անխղճմտանք, Հուդա ու արին խմող գազան ա դա...


— Լավ, տղերք, մենք ել գիտենք, վոր քյասիբի սեփական հողը Թուխինի տղեն ափաշկար ա, որը ցերեկով խլում ա, բա մեր հասարակութի՞նն ել պետք ա լռի ու բան չասի։


— Ի՜, խեղճ միամիտ մենք յա հասարակութին յա հասկացող մարդ ունենք. ո՞վ պտի բան ասիլ, հասարակութեան գլխավորնին ել նրանք չեն, վոր գիշերիս՝ աղքատի ոջախին ջուր ածելու համար Թուխնանց գինու կարասներում լող են տվել շոգած գոմշի պես...


— Հա ա՞։


— Խեղճ Չատո, յերբ վոր եդպես եր, բա ել ինչի յեր մաթրախի տակ ընկնում. շատագիլի ըռխիցը գառ խլել կըլնի՞, կորած ա խեղճը։