Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1898 թիվը։ Ամբողջ չորս տասնյակ տարի մանկավարժական ու գրական ասպարեզներում գործելուց հետո միայն արժանանում ե կենսաթոշակի, Ներսիսյան դպրոցի կողմից:


Մեռավ 1907 թ. Բագվում, թաղվեց Թիֆլիսում։ Գրական գործունեյությունը Պռոշյանն սկսել ե 1858 թվին Թիֆլիսում, հետևելով Խաչատուր Աբովյանին, վոգևորվելով նրա «Վերք Հայաստանի »֊ ով։


Վերջինիս ազդեցության տակ գրել ե իր առաջին վեպը՝ «Սոս և Վարդիթեր»։


1860 թվին աշխատակցել ե «Կռունկ» ամսագրին, 1872- ին թղթակցել «Մշակին», ապա «Փորձ» և «Մուրճ» ամսագրերին։ Ամ- սագրերում տպվում եյին նրա վեպերը։


Պռոշյանը գրել ե յերկար դադարներով։ «Սոս և Վարդիթերը» գրելուց հետո(1558) ամբողջ 18 տարէ լռել ե։ նույնր և հետագա տարիներում։


Պռոշյանը հայտնի յե, ինչպես ասացինք, վորպես ազգագրական վեպի հեղինակ։ Յեվ ճիշտ վոր, նրա վեպերի գլխակոր առանցքը վոչ թե գեղարվեստական տիպերն են ու նրանց հոգեբանությունը, այլ հայ գյուղական ժողովրդի սովորությունները, բարքերը, տոները, ծեսերը, ավանդությունները։ Իր առաջին վեպի նախաբանում հեղինակն ինքը բնորոշում ե իր գործը, վորպես շարունակություն Աբովյանի «Վ. Հ. »֊ի: Միայն այն տարբերությամբ, վոր Աբովյանի վեպի կենցաղագրական մասում սերը բացակայում ե, իսկ Պռոշյանը դրան վորոշ տեղ ե հատկացնում։


Լինելով Աբովյանի աշակերտ, Պռոշյանը, սակայն, չուներ ուսուցիչի տաղանդը, վոր նման թափով պատկերացներ իր գիտութության յենթակա կյանքի յերևույթները, կամ հենց թեկուզ, ինչպես ինքն ե ասում, «հայրենյաց սովորությունները, վարքն ու բարքը և այլ այդպիսի արտաքին ծեսերը»։


Պռոշյանն այդ ամենին մոտեցել ե իբր լուսանկարիչ, հաճախ կրկնություններ անելով, անվերջ ձգձգելով, յերկարաբանելով, մի տեսակ նաղլ անելով։ Լեզուն շատ անմշակ ե, գրեթե բարբառով ե գրում, մանավանդ սկզբնական շրջանում։ Հետագայում մաքրվում ե,բայց մասամբ միայն։


Բացի այն, վոր սահմանափակ շնորհքի տեր ե Պռոշյանը, աշխարհայացքով ել գրեթեթէ տարբերվում էր ժամանակի հետամաց գյուղացիներից ։ Պահպանողական ե ծայր աստիճանի։ Հավատում ե հրաշքներին , մասունքների զորության, տերտերնել ի մաշտոց կարդալուն հիվանդների վրա և այլն։ Եջմիածնական կղե