Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անիրավ չեմ, վոր նեղացնեմ:Վնաս չունի,վորդի, գիտեմ լավ ապրանք ե ձեռքդ ընկել ու անգամ ել սիրտիդ վրան տաքացել ե, չես ուզում ձեռից թողնել։Յես քեզ չեմ մեղադրում։ Թող քո ասածը լինի. ամեն անգամ, պետք գալիս , քո ձին կտաս , կնստեմ ու քրեհը պարտքիդ տեղը կհաշվեմ։


— Ուրեմն , աղա ջան, հավատա՞մ, վոր ել գանգատ չես անի... խղճա ինձ, վստներիդ մատաղ,իմ նամուսը ջուր մի՛ գցի ինձ մի՛ խայտառակի...


— Գնա բանիդ, անհոգ կաց, վոդի. յես անաստված հո չեմ... իմ բարձը անունիս , իմ աղայությանս ի՞նչ ե յեկել, վոր իմ թքածը լիզեմ:


Գալոն արագությամբ սանդուղքներից ցած իջավ և, համարյա վազելով, անցավ լայն բակը։ Նա այնպես եր շտապում այդ տան պատերէց դուրս գաէ9 վոր կասես ալդտեղէ մթնոլորտը նրան խեղ֊ դում կամ այրում եր։ Վերջապես նա էրան փողոց գցեց ու այդ֊ տեղ մէայն էր աւ!բողջ կրծքով ազատ շունչ քաշեց։ Գալոն այն֊ պես եր ուրախացեր նրա սէրտը այնսլես եր թեթևացել, վոր կասես մի ահագին ջաղացաքար վերցրած լինեյին կրծքից։ Ուրախ եր, վորովհետև այլևս նամուսը չի կորցնի, չի խայտառակվի. բացի դրանից՝ չի զրկվի իր աննման Ջոմարդից, իր ջան ու ջիգար յեղբորից։


Իրիկունը դեռ խավարը նոր եր յերկիրը պատել, յերբ Գալոն հանգիստ սրտով անկողին մտավ ու իսկույն քնեց։ Անուշ յերազների մեջ եր նա, յերբ դռան թըխկթըխկոցը ականջն ընկավ. Գալոն անկողնում նստեց, մթության մեջ շոշափելովլ արխալուղը գտավ ու վոտաբոբիկ դուրս յեկավ բակը։


—Ո՞վ ե,—հարցրեց Գալոն, մոտենալով դռանը։


— Յես եմ, — պատասխանեց ձայնը փողոցից,— դուռը բաց։


Գալոն ճանաչեց Կոստանդ աղայի ծառայի ձայնը, և նրա սիրտը մի առանձին անախորժ զգացմունքով լցվեց։


—Խե՜ր ե ըլի Մադո,-հարցրեց Գալոն դուռը բանալով, — ի՞նչ ե պատահել ես կես գիշերին։


—Խեր ե, փառք աստուծո, աղեն ասում ե ձիուն լավ կշտատացրու, վոր ես գիշեր աքլորականչին գնալու յե քաղաք. շատ վռազ գործ ունի։

— Հենց ե՜ս գիշեր,-բացականչեց Գալոն շփոթվելով։


— Ես գիշեր, աքլորականչին։


— Եդ չեղա՜վ, ասաց Գալոն գլուխը պտտեցնելով։

— Վո՞նց թե չեղավ. աղեն ասում եր, վոր դու արդեն խոսք ես տվել, Կոստանդ աղայի հետ հանա՞ք ես անում, ի՛նչ ե։