Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/727

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԺԱՊԵՏ. Ձեր ասելով՝ մի կտոր հողը, կամ ձեր մեկ արտը, քո Մանուկից թանգ ա:

ՍՐՔՈ. Հալբաթ վոր, հալալ քրտիմքով ապրող մարթի արտը իրանից ել թանգ ա։ Վարժապետ ջան, վոր լավ իմանաս, Մանուկին Մանուկ դարձնողը հենց ետ մի կտոր հողն ա, վոր կա։


ՏԵՍԻԼ IV.

ՆՈՒՅՆՔ ՅԵՎ ՍՐՔՈ


(Սրքոն ճանապարհի կեսից յետ ե դառնում տուն):

ՍՐՔՈ. Հա, ողորթ, Սալբի ջան, բան ա, թե ես բանը գլոխ եկավ, մախսուս աթլաս դեյրետ կհաքնես, նոր կգաս։

ՍԱԼԲԻ. Տո, ետ բանը թող գլուխ գա, աթլաս դեյրես ել կհաքնեմ, մարինես ել կքցեմ, հլա սաղրի սոլերս ել կհաքնեմ։ Բա մասխարություն ա, տղա յեմ կարքում, ոջախ եմ սարքում...

ՍՐԲՈ. Դեհ, Սալբի ջան, սապոկներս ու մահուդ չուխես տուր (Սալբին սապոգնհրը պատից իջեցնում ե յեվ գոգնոցով սրբում, տալիս ե մարդուն ու հագնվելիս ոգնում): Այ կնիկ ջան, յես գնացի...


ՎԱՐԱԳՈՒՑՐ


ՏԵՍԻԼ III

ԱԼՈ, ԱԼՄԱՍՏ, ԲԱՐԹՈ, ՇՈՒՇԻԿ.


ԱԼՈ. Ե՜, Բարեյի աղջիկ, ասա տենանք, միտքտ ի՞նչ ա, իմ խելքով ես բանը գլուխ գալու, բան ա:


ԱԼՄԱՍՏ. Վո՞նց թե գլուխ գալու բան ա, ետ ի՞նչ ես ասում, չեմ հասկանում։ Առաջին, վոր տղեն մեկ մատ թֆիլ ա, իսկ քո աղջիկը 18 տարեկան, չումքի կարկտի տարին ե ծնվել. են ժամանակ, վոր ցորենի խալվարը ելավ հարիր մանեթ։ Մեկ ել վոր, քանի-քանի լավ-լավ տղերք եկան ուզելու, հայդե արիր, իսկ հիմի միտք ունես, տաս Սրքոյի գրկանոցին, վոր են ա, ժամի դուռը կոճի յե խաղում, վոր տասը գառ համրել չգիտի ինչ ել ունեն, 20 հատ վոչխար, 2 կով, 2 լուծ յեզ, 2 լուծ գոմեշ: Ենքան ել հարուստ չի, վոր ասեմ հարստի տղի յեմ տալիս։


ԱԼՈ. Ետ յես լավ գիդեմ, համա, դու արի տես, վոր գլավին Քերոբի նման մարդը լայաղ ե արել, վոտը դրել մեր տունը. դու չես գիդի, վոր ուզողի մեկ յերեսն ե ամոթ, չտվողի յերկու։ Դու արի ու գլավին Քերոբի պես մարդուն դարդակ ճամպու դիր, ի՞նչ հեշտ բան ա, կամ մասթարութի՞ն ա։


ԲԱՐԹՈ. Ափոն ողորթ ա ասում, նրան գլավին Քերոբ կասեն.