Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/769

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Նանն ու Զանին տկլոր են... Տեղներս նեղ ա...


-Կանչի ե՛, տո ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց...- ձեն տվին ներսից։


— Ե՛ստի համեցե՜ք, ե՛ստի համեցե՜ք,— կանչում եր Գիքորը խանութի դռանը կանգնած։


Ձմեռը յեկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում ե քաղաքի վրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան ե անում։ Վզզալով մտնում ե անկյունները, աղքատի ու տկլորի յե ման գալի, պանդուխտ ու անտեր յերեխա յե վորոնում։


Ահա գտավ Գիքորին։


Մի բարակ բլուզ հագին խանութի դռանը կանգնած, ձեն եր տալի նա.


-— Ե՛ստի համեցե՜ք, ե՛ստի համեցե՜ք...


— Հրե՜սսս... —չարախինդ սուլելով ցուրտը, անևրևույթ թրի նման, զարկեց անցավ վոսկորները։ Գիքորը դողաց։


Առանց են ել նա շատ եր մաշված. եդքանն ել հերիք եր նրան։


Ու անկողին ընկավ։


Հիվանդ պառկած եր Գիորը բազազ Արտեմի խոհանոցում:


Պառավ դեդին որը միքանի անգամ ներս եր մտնում իրեն-իրեն խոսելով։


Ի՞նչ կուզես, վորդի,Գոքոր։
 

-Ջո՜ւր...


Դեդին ջուր եր տալի։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում եր ու կրկին ուզում։


— Ես սիրտս հովացնում չէ, դե՛դի ... յես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՛դի...յես մեր տունն եմ գնում... յես իմ նանին եմ ուզում ...


Բազազ Արտեմը ցավի մեջ եր ընկել։ Նա դես֊դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, վոր Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։


Եստեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած ։ Տխուր տնքում եյին ու ոճորքին նայում անզոր հայացքներով։


Գիքորին ել պառկեցրին նրանց շարքում։


Եստեղ գտավ նրան հայրը:


— Ետ ի՞նչ ես ելել, Գիքոր ջան,—մղկտալով վրա ընկավ Համբոն։ Գիրորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։