Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/777

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գանգատվե՞ր։ Բայց վորի՞, գանգատը տեղ հասավ։ Չե՞ վոր բոլոր գանգատների պատասխանը յեղել ե տուգանք ու ծեծ, իսկ սաստված գանգատավորները ստիպվել են լռել։ Մի քնձռոտ բանվորի համար կառավարիչը հո չեր կոտրիլ իր ոգտակար վերակացուին։


— Շունը շան վոտը չի կոխիլ,—դառնացած մղկտաց Թևանը ու գլխակոր շարունակեց իր աշխատանքը դառն մտքերի մեջ խորասուզված...

                 2


Այդ ձորը, ուր խրոխտորեն բարձրանում եյին հանքագործարանի ամպամերձ ծխնելույզները, ժխոր և իրարանցում առաջացնելով, մի ժամանակ ներկայացնում եր մի խաղաղ անկյուն։ Շրապատի թավ անտառներում վխտում եյին կխտար ու պախրա, հովասուն մարմանդներում արածում եյին հոտեր ու նախիրներ , մարգագետիններում կայտռում եյին գյուղական մանուկները ուլերի է ու գառների հետ, սարալանջերի կուրծքը ակոսում եր դութանը։


Կյանքի աղմուկը չեր վրդովում այդ լեռների հանգիստը, կապիտալի շունչը չեր փոթորկում նրանց խաղաղ կյանքը, ու գյուցացին հեռու ալեծածան աշխարհից, անարգել վայելում եր բնության պարգևները անտրտունջ և ապահով, մեկը մյուսի հետ փոխանակելով իր ունեցածից։


Ժամանակի ընթացքում անտառներին ել տեր կանգնողներ դուրս յեկան, մարմանդներին ել, ու գյուղի տափերի շրջանը սահմանափակվեց։ Բայց գյուղացին չհամակերպվեց նոր հանգամանքներին, մնալով առաջվա անհոգ, պարզասիրտ գյուղացին , ամեն ինչ յերկնքից սպասող, իրանց պապերի թողած հետքերով քայլ առ քայլ ընթացող։ Յերկինքն ել դժկամակում, հողն ել եր պառավում, ժամանակն ել եր փոխվում. նախկին առատությունը նվազման շրջանն եր մտնուժ, ապրուստը դժվարանում: Միայն գյուղացին եր մնում անփոփոխ իր տգիտությամբ և անշարժությամբ, սառման կետում կանգնած, հույսը աստծուն գցած, ամուլ և տարտամ։


Յեկան նոր-նոր մարդիկ, շողոմքոր մարդիկ, հին ժամանակներից մնացած հանքերը փորփրեցին և գյուղացիներին փայլուն ապագա խոստանալով, հանքագործարան հիմնարկեցին նրանց տափի վրա:


Սկզրներում հանքագործարանում լավ որավարձ եյին տալիս , թե աշխատավոր ձեռքերի պակասության պատճառով, թե գյուղացիներին հրապուրելու համար։ Աշխատանքը գնահատվում եր, վարվողությունը մարդավարի յեր, ուստի և հանքագործարանը աստծո