Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/791

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԼԵՈ

ԲԱԳՎՈՒՄ


Գնացի հասա Բագու։ Աշնան որ եր։ Յերկաթի ճանապարհից վոր դուրս յեկանք, արեգակը մայր եր մանում։ Շորերս շալակեցի և գնացի քաղաք։ Զարմացա, թե սա ինչ յերկիր ե։ Մեր Ղարաբաղի ամենալավ ժամանակն եր. ծառերը, ծմակները, այգիները դալար, պտուղները առատ թափված։ Յայց այս Բագուն ինչ եր։ Չորացած, ցամաքած յերկիր։ Հողի թումբեր, կասես թե քամին և այդպես կուտել. մի կանաչ խոտ, մի ճյուղ չտեսա։ Ամեն տեղից նավթի հոտ եր փչում։


Քաղաքով գնալիս առաջս դուրս յեկավ Ղահրունց Գրիգորը: Շատ լավ ճանաչում եյինք միմյանց։ Մեր կարճլիկ Գրիգորն եր. վոր Ղարաբաղ դարբնի մոտ ծառայում եր։ Խեղճ մարդ եր, գլխին խփեյիր, չեր խոսիլ։ Մի յերկայն չուխա կար վրան. իսկույն յերեվում եր, վոր իր վրա չի ձևած. չուխայի տակով արխալուղի տեղ հագած եր ռուսի սերթուկ պղնձի մեծամեծ կոճակներով. փափախը, յերևում ե, նոր եր, բայց նավթի մեջ սևացած։ Վոտներին կար իրանի դեղին կաշուց կարած մեծ-մեծ լափչիններ, վոր Ղարաբաղում թուրք համշարիներն են հագնում: Գրիգորը ելի Ղարաբաղի խեղճ Գրիգորն եր, չեր փոխվել։ Միայն խեղճի յերեսի մազերը տեղ-տեղ սպիտակել եյին։ Զարմանալի յե. նա մեծ չեր. յերբ ծերացավ այնքան, վոր մազերն սպիտակեցին։ Յերեք տարի չկար, վոր Բագում եր ապրում:


— Բարով, հազար բարի։— Խոսեցինք. յես Ղարաբաղից, նա Բագվից։ Ինձ ասաց, թե ինքը նավթի գործարանում գիշերապահ ե, ամսական տասնըհինգ մանեթ ե ստանում։ Լավ եր, յես ու իմ աստվածը։ Գրիգորը Ղարաբաղում ամիսը վեց մանեթ վոր ստանար, կզարմանային, իսկ վոր Բագու... Տես ինչ տեսակ մարդուն ինչքան փող են տալիս։


Գրիգորը իրանց տան մասին յերկար հարցուփորձ արավ. ինչ վոր գիտեյիք պատմեցի և հետո հարցրի.


— Մի բան կշինեմ այստեղ, թե չե։


— Աստված ե իմանում, ի՞նչ ասեմ։


— Յայց այստեղ պարապ մարդ չի լինում, բոլորն են ասում։


— Սուտ են ասում: Պարապ մարդ ինչպես չկա. քաղաքը լիքն ե։


— Գործի մարդուն փող շատ են տալիս։


— Տալիս են. բայց վայ են փողին, վոր մենք ենք աշխատում։


Ականջներս թեև լսում եյին այս խոսքերը, բայց հավատս չեր գալիս։ Մտքումս ծիծաղեցի։ Ելի հայ ե, ասացի, չկամ, չի ուզում,