Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այ տղա, շատ վստահ ես խոսում , Սաք՛ո, Յերևանումը վոր իմացանք գիտես ի՛նչ կանեն, մեզ հոգեց հոգի կկորցնեն։


— Ե՛հ, աղա, հենց իմանաս ինձ հայտնի չի, վոր նրանք ել չեն կարող քո մազին դիպչիլ. ո՛վ իր աչքը քոռ կուզի, իր հացին քացով կտա. թե վոր քեզանից ավելի խեր տվողը գտնեն, թող քո տեղը ղրկենք ինչ են ուզում անկուշտները, մրջմի քարվանի պես յասավուլը Ցերևանա ճամփիցը պակսում չի՝ բեռները լիքն հառաջ արած. ես ի՞նչ ա՝ տկերով Աշտարակու գինի արաղ,Յեղվարդա լսի պես ցորեն, Աբարանու արդար քյահրիբարի պես կովի յեղ, Հայթաղու իստակ գզած ապրշմի պես բամբակ, Մոլլադուրսունա հատիկ հատիկ հընտրած բրինձ Ալիբեգլույի մեղրի պես շիրբախտի ձեթ, Ղարխնի կարմիր խնձորի պես գլուխ սոխ, ընչանք քալեշ սոխն ել մեր մհալիցն ա Յերևանու բոլոր չինովնիկների քունջ ու պուճախը լցվում, ել ի՞նչ աստծու կրակն են ուզում. շաքար չայն ել վոր մեր խալխը համն ել չի տեսել, մեր մհալիցն ա գնում. ես մի բանն ել (Սաքոն բութ և ցուցամատը միմյանց քսելով հասկացրեց վոր փողի համար ե ասում) ես մի քանն ել շաբթի ես գլխին դու գնում ես, շաբթի են գլխին հետդ տանում ես. յես իմ աստվածը, յես վոր նրանց տեղակ ըլիմ, քեզ ասիլ չեմ,թե աչքիդ վիրևն ունք կա։


—Դու բանի յես յեկել, Սաքո, շարունակի տեսնենք։


— Ել ի՞նչ շարունակեմ, յերեք ախպորն ել ջոկ-ջոկ թափ եմ տվել, մենծ ախպերն իր մենծահարկը քեզ ա տալիս, թե վոր պստկներին մի լավ խրատես, մենծի պատիվը ճանանչացնես. պստկներն ել մենծահարկը քեզ տալուց հետո՝ մենծ ախպոր լիզուն կարճացնելու համար մի բան ել վրադիր են տալիս :


— Նրանց հող ու գետինն ինձ պետք չի, դու փող ասա, փող: — Փող կըլեի, բա հող հո չի ըլնիլ. դու գութան չունես, վոր յեզներդ քցես մեջը վարես, ասում ա՝ եշը մատաղ չի ըլնիլ, իշագինը մատաղ կըլնի, վեճը նաղդ կշինենք ու փող կառնենք։


— Խաոսքը շատ տվողինն ա:


— Իհարկե։


— Հիմի ի՞նչ պիտի անենք։


Վոչի՛նչ, գլխիդ մեռնիմ , հենց վոր քո մոտ կգան, իրեքի վրա յել կբարկանաս, վոր ամեն դարտակ բանի համար քեզ դլխացավանք են տալիս, կհրամայես ծակը կոխել յերկու որ կճգնեն, հետո յես միջնորդ կընկնեմ, կբաշխես.մենծին կհրամայես պստկներին չզբնել[1], պստկներին ել կպատվիրես մենծի պատիվը պա

  1. Զրկել: