Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե չե սաղ տարին ապրուստից պիտի զրկվեյինք,ասաց նա ու գնաց. իսկ յես կամաց դուռը բացի ու շունչս մեր տանն առա: «ՀԱՑԻ ԽՆԴԻՐ»


  1. Մովրովն ու յասաուլը հայ գյուղում վորպես նոր յերեվույթ միկիտան
  2. Սաքոների կողքին:
  3. Ինո՞ւ եյին անպատիժ մնում ժոգովրդին կեղեքող պաշտոնյաները:
  4. Ի՞նչպես եյին իրար հետ ողակված ամենաբարձր պաշտոնյան
  5. ամենացածրի հետ:


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ


—«Բոլոր մեղքը Խեչանի շլինքը քցի, կոները կապած հետդ բեր, հագիր ինքն իրան մեր ճանգն ընկավ»։


Այս տրամադրությամբը մովրովն Աշտարակ մտավ: Վորսն յուր ճանգն եր ընկել, բաց թողալն անխելքություն եր: Սաքոն այս տեղ յուր հաշիվն ուներ, իսկ կարճատես մովրովը չկարողացավ թափանցել յուր հավատարմի գաղտնիքների մեջ. կույր զկուրայն նրա տված կանոններին հետևեց:


Ի՞նչ առավոտ եր, վոր այսոր բացվեցավ Աշտարակումը,ի՞նչ սարսափելի ու քստմնեցուցիչ տեսարան եր։ Վոչ միայն աշտարակեցիք՝ նոր վոտքի յեղած յերեխաներից մինչև ծերերը, մերձակա գյուղերն ես հայ ու պարսիկ ամենքն՝ ամենքը դեպի Աշտարակ եյին վազում։ Վատ համբավը շուտ տեղ կհասնի, ասում ե առածը, իսկ այս տխուր դեպքից մեծ ի՞նչ վատ համբավ: Խեչանի պատը ծակել են, աղջիկն ուզեցել են փախցնել և մի ուրիշ թույլ ու անզոր աղջիկ՝ մի տկար արարած Մահմատ-Բազրի նման կտրիճ տղամարդին սպանել ե։ Յերկու տունն ել նշանավոր. մինը գավառի ամենից հարուստը, մյուսը քաջատոհմ բեգզադա, հոր մինուճար, մի մեծ գյուղի կալվածատեր, մի տան ճրագ. իսկ այդ յերկու տներն յերկար տարիներ ե խոնախա[1] յեն իրար հետ, տես ու ճանաչեն։ Մահմատ-Յաղրը տարվան մեծ մասն Աշտարակ եր անցկացնում և յուր իջևանն եր Խեչանի տունը։


Ահա բուն պատճառը, վոր Սաքոն անմիտ յերիտասարդին իրեն գործիք ընտրեց:


Աահմատ-Յաղրը դավաճանեց աղ ու հացի ու բարեկամության դեմն և պատիժն առավ: Նա պարսիկ եր և որենքով հայի հացի

  1. Ծանոթ, բարեկամ: