Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանների, բնության մի առասպել է, որ իր հիմքն ունի այն աշխարհայեցռթյան մեջ, որ նախնական մարդիկ ունեին բնության երևույթների.լույսի ու խավարի վրա։ Դա լույսի կռիվն է ընդդեմ գիշերվա և ձմեռվա խավարի, որ մանուկ ազգերն ըմբռնել են իբրև մի աստվածային աղեղնավորի կռիվ, մի բարի աստծու, մարդկանց հոր կոիվն ընդդեմ մարդկանց թշնամի չար ոգու։ Եվ այնուհետև բանաստեղծել շարունակելով և կատարելապես մարդկային կերպարանք տալով, մարդկային հարաբերությունների անդրապատկերումով, դարձրել են այդ կռիվը քաջաձիգ աղեղնավորի կռիվ բռնակալի դեմ, որ հարձակվում ու ստրկացնել է ուզում ուրիշներին։ Բայց աղեղնավորն սպանում է նրան։ Հայկի առասպելն էլ նույն քաջաձիգ աղեղնավորի կռիվն է բռնակալի դեմ, դրա մեջ ևս կենտրոնը կազմում է քաջ նետաձգությունը։ դրսից խուժող թշնամուն նետով սպանելը և իր երկիրն օտար բռնավորից ազատելը։

3. Պատմականը հայոց նախնի Հայկի առասպելի մեջ։— Հայկի առասպելը, որ ծագած է ընդհանուր առասպելաբանական աշխարհայեցությունից, կապվել է հայոց նախնական պատմության հետ, և հին առասպելական աղեղնավորը դարձել է հայոց նախնին, կամ հայոց պաշտելի նախնին նույնացել է աստվածային աղեղնավորի հետ։ Եվ իսկապես, այդ առասպելը մեզ տանում է ամենից առաջ այն նախապատմական դարը, երբ հայերը դրսից եկել են ուրարտացոց երկիրը։ Թե ի՞նչ մարտերով և ի՞նչ զորավարների առաջնորդությամբ են մտել հայերն Ուրարտու երկիրը և ինչպես տիրել նրան, մենք այդ չգիտենք։ Բայց այդ շրջանում անպայման կատարվել են սխրագործություններ, որոնք նյութ են դարձել երգերի ու զրույցների, որոնց մեջ գովվել են տոհմապետ զորավարները, Հայկի առասպելի մեջ պահված է դրա հիշողությունը։ Եվ այս զարմանալի չէ։ Ավանդական բանահյուսությունը երբ մի անդամ հաստատուն բյուրեղացած կերպարանք է ստանում, երկար դարեր այլևս չի մեռնում, մանավանդ, երբ կապվում է մի տեղի անվան հետ, ինչպես եղել է Հայկի ու Բելի առասպելի վերաբերմամբ։ Առասպելի մեջ հիշված տեղանունները՝ Հարք, Հայկաշեն, Հայոց Ձոր, և ուրիշները գտնվում են Վանա լճի շուրջը, ուր և սկզբում աեղավորվել է հայությունը, Հայկը նահապետական հասարակության մի հայր է, որի տոհմի մեջ հաշվում են մոտ երեք հարյուր տղամարդ։ Նա չուզելով ենթարկվել Բելին, գալիս է «Արարադայ» երկիրը, ոչ թե «Այրարատ», այլ «Արարադ» գավառը Կորդուաց աշխարհի մեջ (Վանա ծովից դեպի հարավ-արևելք):

«Չու արարեալ գնայ յերկիրն Արարադայ… հանդերձ որդւովք իւրովք և դստերոք և որդւոց որգւովք, արամբք զորաւորոք, թուով իբրև երեքհարիւր, և այլովք ընդոծնոք և եկսք յարեցելովք ի նա և բոլոր ազխիւ։

21