Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղանս և ի տանջանս՝ անարզեալք յամենայնէ,— սոյնպես և կարգ քրիստոնէութեան և աստուածպաշտութեան է զգուշալի. զի ամենայն իմասաութեամր և հնարագիաութեամբ ուղղեսցէ գբարսն և գղգայարանսն ի լալագոյնոն վարդապետութեամբ հոգևոր օրինացն և ըստ հաճոյից րարերար կամաց արարչինւ Զ՛ոխ ե զգիշեր ի կամս աետոն խորհել . . . Եւ այնուհետև շատ երկար ճառում է, թե ինչպես պետք է վարվի բարեպաշտ քրիստոնյան (Ե. 48 ե Հան.):

Բերենք և հետևյալ կտորը, որի մեջ թանձրացած ձևով բացատրվում է միջնադարյան քրիստոնեական հայացքը մարմնի և հոգու հարարերության մասին։ «Պահք ղծածկեալ հիւանդութիւնս որ ի մարմնի՝ արտաքսհանէ. որպէս դեղ մաղձոյ՝ որ ընդ ճաշակելն իւրում ղմաղձն արտաքս փսխէ և զառողջություն տայ, այնպէս և ղմեղսն պահք. զի ի նուտզել կերակրոց և մարմինն հանդարտանայ և սրբի։ Զի զմարմնոյ զհեօ, երթեալ կորուստ անձին ստանայ. իսկ զհսգույ՝ զկեանսն յաւիաենականս ի ակր։ Պահք զորացուցիչ են հոգևոր վարուց և խափանիչ մարմնական շարժմանը. զի ի զորանալ միոյն՝ միւսն տկարանայ. Զի որպէս գիշակեր թռչունք տկարանան ի թռչել յանխնոյ ուտելոյն և դիւբալ ըմբռնին որսորդաց ի մահ, իսկ սակաւակերքն երագաթսիչք են և անըմ բսնելիք յորոգայթագիր որսողաց, այնպէս է իմանալ զորկորամոլսն և գպարկեշասն ի պահս սուրբ: (Թ. 96):

Մեսրոպ Մաշտոցի անունով մնում են և որոշ թվով հոգևոր հբգեր, որոնց մասին կխոսվի Հետո,

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ
ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

1. Կյանքը, Եզնիկ Կողբացու կենսագրության մասին շատ սակավ տեղեկություն ունենք: Կորյունը պատմում է, թե երբ Մաշտոցը վերադառնում է երկրորդ անգամ իր Վրաստան արած այցելությունից, այն ժամանակ Սահակն ու Մաշտոցը «եղբարս երկուս յաշակերտացն»՝ աշակերտներից երկու եղբայրների, Հովսեփին (Յովսէփին) ե Եզնիկ Կողբացուն ուղարկում են ասորիների կողմերը, Եդեսիա քաղաքը, որպեսզի ասորերենից հայերեն թարգմանեն նրանց սուրբ հայրերի ավանդությունները։ Այդ թարգմանիչները կատարում են Սահակի ու Մաշտոցի հրամանը և թարգմանություններն ուղարկում են պատվարժան հայրերին, իսկ իրենք անցնում, գնում են հունաց կողմերը, Կոստանդնուպոլիս։ Այստեղ նրան ոտեալք և տեդեկացեալք սովորելով և տեղում ծանոթանալով՝ կարգվում են հելլենական լեզվի թարգմանիչներ։ Այդ ժամանակ տեղի էր՝ ունենում Եփեսոսի ժողովը, որով հետաքրքրրվում էին բնականաբար նաև Հայաստանում։ Ուրիշ աղբյուրից իմանում ենք, որ Եզնիկը Կոստանդնուպոլսից մի թուղթ է գրել Մաշտոցին Եփեսոսի աոաջին ժողովի մասին՝ հաղորղելով, թե ինչ որոշում է արված։