Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարգմանիչներն իրենց գործը վերջացնելուց հետո,— ասում է Կորյունը,— Կ․ Պոլսից վերադառնում են՝ բերելով իրենց հետ Ս․ Գրքի հաստատուն օրինակներ», և «շատ շնորհագիր hայրերի ավանդություններ», Նիկիո և Եփեսոսի ժողովի կանոնները։ Այնուհետև պատմում է Կորյունը, որ ՍաՀակր Եզնիկի Հետ միասին՝ բերված ստույգ օրինակներով հաստատում է Ս․ Գրքի առաջվա շտապով կատարած թարգմանությունը, և վերջն ավելացնում է, թե նրանց Ս․ Գրքի շատ մեկնություններ են թարգմանում։ Այսպես՝ տեսնում ենք, որ Եղնիկը թարգմանական մեծ գործունեություն է ունեցել։ Սահակի հետ նա է կատարել պատասխանատու թարգմանություններ, անշուշտ այն պատճառով, որ նա հմուտ է եղել ոչ միայն ասորերեն և հունարեն լեզուներին, այլև ժամանակի գիտությանը, ինչ որ և մենք տեսնում ենք նրա մեզ Հասած գրվածքից։

Արտաշատի ժողովին (449 թ.) մասնակից եպիսկոպոսների ցուցակի մեջ, որ բերել է Եղիշե պատմագիրը, չորրորդ տեղում հիշվում է «Եզնիկ եպիսկոպոս Բագրևանղայ»։ Ընդունում են, թե դա նույն Եզնիկ Կողբացին է։ Եվ այդ շատ հավանական է։ Այդ խիստ բազմամարդ ժողովը, որին ներկա են եղել հոգևորականներ և աշխարհականներ, տեղի է ունեցել Մաշտոցի աշակերտ Հովսեփի գլխավորությամբ՝ զրադաշտական կրոնը մերժելու համար։ Եթե Եզնիկը դեռ կենդանի եղած լիներ այն ժամանակ, դժվար թե նա, մեծ գործիչը, որ լավ ծանոթ էր զրադաշտական կրոնին, պակասեր այդ ժողովին։

Վերջերս առանց որևէ հիմքի, ընդդեմ եղած փաստերի, այն կարծիքն առաջ քաշվեք, թե իբր ոչ մի գրական հիմք չկա, թե Եզնիկը կրոնավոր է եղել և կամ «հայոց եկեղեցու հոգևոր գորխիչ» և «հայոց եկեղեցու հայրերից մինը», իբր Կորյունն այդ մասին «ոչինչ որոշ» չի հայտնում, և իբր ոչինչ հիմք չկա ասելու, թե «Եզնիկը, Ընդդիմությանց գրքի հեղինակը, եղել է հայոց եկեղեցու հայր», և թե իբր «հայկական իրականության այս առաջավոր անձը գտնվել է այն դարաշրջանի այս կամ այն քրիստոնեական հերխավխի բանակում»,- ուրեմն Եզնիկը հերետիկոս,– և իբր շատ կասկածելի է և բոլորովին չի ապացուցված Եզնիկի պատկանելը հոգևորական միջավայրին։ Այսպիսի անհիմն կարծիքներ բաց թողնելը պատահում է հաճախ հին հայերենը լավ չիմանալուց և նյութը հիմնովին չուսումնասիրելուց։ Օր Կորյունը Հովսեփ (Յովսէփ) Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն անվանում է «եղբարս», այդ չի նշանակում, թե այդ երկուսը բնական ծննդով արենակից եղբայրներ էին, այլ նշանակում է՝ նրանց կրոնավոր էին։ Այն շրջանում և հետո կրոնավորները, վանականները, կոչվում էին եղբայր, իոկ վանքերը՝ եղբայրանոց. Ապա՝ որ Եզնիկ Կոզբացին եղել է հայոց եկեղեցու հայր, և մինչև 19-րդ դարի վերջերն այդպես համարվել է, այղ հայտնի է։ Հնուց անտիկ նույնիսկ Արտաշատի ժողովից մի 180 տարի հետո, նա մեր եկեղեցու հայրերից մեկն է։ Կոմիտաս կաթողիկոսի օրով կազմված կա մի մեծ ժողովածու «Կնիք հաւատայ ընդհանուր սուրբ եկեղեցւայ» վերնագրով «յուղղափառ և սուրբ հոգեկիր հարցն մերոց դաւանութեանց»,– «մեր ուղղափառ և սուրբ հոգեկիր հայրերի դավանություններից»։ Այդ հայրերի մեջ է և թարգմանիչ Եզնիկ Կողբացին, որի գրվածքներից