Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերված են երկու գավանական հատվածներ։ Հենց այն պատճառով, որ նա հայոց եկեղեցու հայր է, նրա գրվածքն ասում է ավեյի մեծ պատմական արժեք։

2. «Եզծ աղանդոց։ —Եզնիկի ինքնագիր երկերից մեզ հասել է մեկ շատ կարևորը, դժբախտաբար միակ ձեռագիր օրինակով։ Դա առաջին անգամ տպագրվել է 1763 թ. Ջմիոնիայում է «Գիրք ընդգիմութեանց» վերնագրով Վենետկում 1826 և 1860 թվերին նույնը տպագրված է այս վերնագրով. »Եղնըկայ Կողբացւոյ Բագրեւանգայ եպիսկոպոսի Եղծ աղանդոցէ»։ Հետագա տպագրությունների ժամանակ պահվել է սույն «Եղծ ադանդոց» վերնագիրր որով հայտնի է այգ դիրքը։ Եզնիկի այս աշխատությունն իսկապես մի «հակաճառութիւն» կամ «յանդիմանութիւն» է, և պետք էր կոչել այն՝ «Հակաճառութիւն (կամ յանգիմանութիւն) աղանդոց փիլիսոփայից և հերձուածողաց և քեշին պարսից»։ Այդպես անվանել են 6-րդ դարում նման գրվածքները, որոնք ուղղված են եղել «ոչ ուղիղ» մտածող հակառակորդների ուսմունքների դեմ։ Եվ Եզնիկն իր երկի մասին խոսելիս գործածում է «ճառել, ճառ, յանգիմանել» բառերը։ Բացի վերնագրից՝ այդ գրվածքի մեջ կան և ուրիշ պակաս մասեր, առանձնապես Պղատոնի փիլիսոփայության վերաբերյալ։

3. Հակաճառության նպատակն ու եղանակը։— Եզնիկի այս աշխատությունը կարելի չէ համարել արդյունք միայն հեղինակի անհատական հարցասիրության և ասել, թե «նա իր աշխատությամբ լոկ, միայն փիլիսոփայել է բարու և չարի առեղծվածի մասին»։ Դա նույնպես արտահայտություն է իր ժամանակի և բավարարություն պիտի տար իր ժամանակի գործնական պահանջին, ինչպես ուրիշ ամեն երկ այն շրջանում։ Հեղինակն ինքը հայտնում է իր գործի ծագման և նպատակի մասին՝ այսպես. «Մեզ հարկ եղև ի սիրոյ բարեկամաց, և յոչ ուղիղ հայելոյ ընդդիմակացն, ըստ մերում տկարութեան… մխել ի խնդիր ճառիցս, մանաւանգ զի յուսացեալ ևս վստահ իցեմք յուղդոց ոլնկնդբաց ի կամացն մտագիւրութիւն. ուստի և լինիցի նոցա զճշմարիտ ուսաներ և մեզ ոչ ի զուր ինչ ղրանս ծախել։ Քանզի ոչ եթէ անիբաւութեամր ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք զճշմարիտն ուսուցանել» (էջ 16 և հտ.)։ Շատ պարզ երևում է, որ ժամանակի մտավորականները երկու խումբ են կազմած եղել, մեկը Եզնիկի և իր բարե֊