Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնաւ սլանան, և ամենայնի ջաւական են։ Յորժամ ընդ արեւա ընթանան, չէ ինչ արգել թէ ընդ արեւմուտո ոչ արշաւիցին, յորժամ ընդ հիւսիսի վաչգին, չէ ինչ արգել՝ թէ ընդ հարու ոչ սուրայցեն զի ձեսն կառավարին բաւական է յամենայն կողմանս դիմեցուցանել, և ընդ չորս անկիւնս տիեզերաց արշաւեցուցանել»։ (էջ 11 և հան․)։

Այսպիսի հատվածներով Եզնիկի երկը դաոնում է արդեն մի հիշտակակարան գեղեցիկ գրականության։ Բայց և այնպես ավելի կարևորը և հետաքրքիրն այն չէ, թե ինչպես է նա հորինում, որքան այն, թե ինչ է Նա հերքում և ինչ հաստատում։ Արդարև, նրա քարոզած տեսությունն և հերքելու ու մեկնելու և եղանակներն ինքնուրույն չեն, այլ մինչև 5-րդ դարն ընդհանուր եկեղեցու մեջ ընդհանրացած էին, բայց նա այդ բերում է այնպիսի մի հստակ ու պայծառ ձևով, նյութի լիակատար ուսումնասիրությամբ, որ նրա գործն ապագայի համար մատենագրական մեծ նշանակություն է ունեցել և կարելի է ասել, թե նրա երկով արդեն քրիստոնեական աստվածաբանությունը, միջնադարյան քրիստոնեական աշխարհայացքը, հաստատված է մեր գրականության մեջ ամբողջական տեսությամբ և հակառակորդներին արված ուժեղ հարվածներով։

5. «Ճշմարիտը»։ — Ի՞նչ է ճշմարտությունը», որ ջանում է սովորեցնել Եզնիկը, կամ ի՞նչ է նրա հակաճառության նյութը։ — Այդ շատ պարզ և որոշ դնում է նա իր գրքի հենց սկզբում։ Դա գոյի, էության կամ ես-ի խնդիրն է, որ հետաքրքրում էր ժամանակի մտավորականներին, կրոնի հետ կապված կամ կրոնական պարուտակով փաթաթված, իբրև աստվածության խնդիր։ Դա քրիստոնեական կրոնի էական սկզբունքն էր՝ մեկ բարի էություն կամ աստվածություն, որ փոխանակ բազմաստվածության արդեն քարոզված էր Հայաստանում և պաշտոնապես ընդունված, որ և Եզնիկը ձեռնարկում է համոզիչ տրամաբանությամբ հաստատել։ Նա ամենից առաջ ձեռնարկելով ճառել գտներևութէն և զնորին «մշտնջենաւոր զորութենէն»՝ բերում է այդ մասին իր դավանանքը, որ և եկեղեցունն է, ինչ որ բնականաբար գտնում ենք և «Յաճախապատումի» մեջ։ Նա թվում է գոյի, էության ստորոգելիները։

Այդ էությունը մեկ է, անքնին և անհաս է, միայն դավանությամբ իմանալի, մշտնջենավոր է, անսկիզբն[1] «ոչ ունի զոք ի վեր քան զինքն, զոր պարտ իցէ նմա պատճառ կարծել», «Նա ինքն է պատճառ ամենայնի». ոք է աոաջին քան գնա, և ոչ ոք է յետոյ նման նմա, և ոչ ընկեր հաւասար նորին, և ոչ էութիւն հակառակ նմա, և ոչ գոյոլթիւն ընդդիմակաց»[2]։ Այդ էությունն է, որ էածն ի չգոյէ ի գոյ զչգոյան, և եցոյց յոչնչէ զչեան։ Նա աննախանձ ետ գկենդանութիւն առ ի յայտնելոյ զիւ

  1. Յաճախապտում․ «Մի է ինքնութիւն գոյութեան», «էութիւնն անսկիզբն, մշտանջենաւորութիւն անսհման» (Ա 1) «Մի անսկիզբն էութիւն» (Գ. 25, 27)․ «Որ անբան է և անքնին, և ոչ կարեն կարծել միտք» և «չ քննեյ խորհուրդք»(Ա․ 3), «Խոստովանողը և գտուանողը առ ի մերոց հաւատոցն ճշմարտութիւն» (Բ․5)․ «Լսեսցուց ի դատարկ և ի վայրապար քննութենէ» (Բ 6)․ «Լսեցուց ի դատարկ և ի վայրապար քննութենէ» (Բ․ 6) «Մի անկանել ի բազմախոիյզ խնդիրա որ վրիպեցուցանեն ի սուրբ հաւատոց» (Դ․ 35)
  2. Յաճախապատում․ «Անպատճառն, որ ամենեցուն պատճառ է»։․ «Արարչութեամբ լեալ պատճառ երկնից և երկնասրաց» (Ա 1), «Աննման և անհամեմատ է» (Գ․ 33). «Ոչ ոք էր ընդ անսկզբանն» (Բ 14)