Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոչվում է Հայկն առասպելի մեջ։ Այդպիսի նախնիների պաշտամունքը, ինչպես վերևում տեսանք, նախնական հավատալիքով սերտ հարաբերության մեջ էր դրվում որևէ աստղի հետ։ Այդ պատճառով և Հայկ անունը կապված է մի համաստեղքի հետ։

Մյուս կողմից՝ այդ առասպելը— հայերի կամ թե նախահայերի իրենց հարավային դրացիների, հատկապես ասորեստանցիների, գուցե և բաբելացիների հետ ունեցած հարաբերության հետևանքով— կրել է մի ուրիշ պատմական ազդեցություն։ Հին թշնամի դևի, դեմոնի, խավարի ոգու տեղ անցել է, թշնամական հարարերության պատճառով։ Բելր, որ Հայաստանի հարավային դրացիների, սեմական ազդերի՝ ասորեստանցիների, բաբելացիների, քաղդեացիների և ուրիշների արեգական աատվածն է, երկնքի և լույսի տեր, աշխարհի և մարդկանց արարիչ, որ ասղերին իրենց ճանապարհը ցույց է տվել։ Բել կոչումը, որ նշանակում է տեր, տրվում է և ուրիշ աստվածների ու աստղերի, ինչպես և թագավորների։ Այսպես և ըստ հների պատմության՝ Ասորեստանի թագավորներից մեկը կոչվել է Բել, որի որդին է համարվում Նինոս։ Բայց Բելն սկզնապես արեգակնային աստվածություն է։ Եվ եթե նկատի ունենանք, որ մեր հսկա Հայկն ևս իբրև նախնի մի համաստեղություն է, ապա պարզ կլինի, որ հին առասպելն իր այս կերպարանքի տակ դեռևս պահում է իր աոասպելական դիցաբանական բնավորությունը, որով արեգակի կամ աստղերի աստված Բելի դեմ, որից ծագում են աստվածներն ու մարդիկ, կռվում է մի աստղային դիցազն Հայկ, հայերի նախնին։ Հայկի կռիվը Բելի դեմ ցույց է տալիս, որ այդ առասպելը զարգացել է հայերի մեջ արամեացիների սահմաններում։ Դրա մեջ պահված է ասորական քաղաքակրթության, կուլտուրայի և կրոնի՝ հայերի վրա ունեցած ազդեցության հիշողությունը, և մի հիշատակ այն թշնամական հարաբերության, որ հայերն ունեցել են իրենց դրացի, հարավային ազգերի հետ, որոնց աստվածն էր Բել։ Բայց կարող է այդ զրույցի մեջ մնացած լինել նաև ասորեստանցոց դեմ Հայաստանի նախահայ բնակիչների՝ ուրարտացիների մղած պատերազմների հիշատակը, որ հետո հայերը ժառանգել են իրենց հետ համաձուլված ուրարտացիներից[1]։

Հայկի առասպելի գրական մշակումը Մովսես Խորենացու ձեռով՝ տեսնել Խորենացու մեջ։

ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԱՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Այս զրույցներն ևս, ըստ Մովսես Խորենացու, ծագում են գուսանականից[2], բայց պատմված են շատ համառոտ և ավելի ևս գրական մշակությամբ, ուստի դժվար է ստուգությամբ որոշել դրանց ավանդական բանահյուսական տարրերը։ Դրանց մեջ երևում է հայերի հարաբերությունն իրենց

23
  1. Հայկի և Բելի մասին զրույցներ 19-րդ դարում՝ տեց Ս ր վ ա ն ձ տ յ ա ն ց: Գրաց Բրոց, էջ 118 և հա.: Ն ե ր ս է ս Ս ա ր գ ի ս ե ա ն, Տեղադրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 372 և հա.: Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 344 և հա.: Մ. Ա բ ե ղ յ ա ն, «Վիշապներ», Երևան, 1941, էջ 60 և հա.:
  2. Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 381-500