Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եղծի» հեղինակը մանրամասն հերքելով այս հավատալիքը, որ մինչև օրս դեռ մնում է մեր հետամնաց սնոտիապաշտ խավերի մեջ, սաստիկ հեգնանք ու ծաղրի է ենթարկում այն, ելնելով աստեղատների անուններից՝ առյուծ, եզն, խոյ, կարիճ (էջ 107-112)։


12. Տիեզերական հայացքը և մեկնաբանական մեթոդը։ ֊ Եզնիկն ի միջի այլոց խոսում է նաև տիեզերագրական մի ցանի խնդիրների, երկնային լուսավորների և օդերևույթների մասին։ Նա օդերևույթները մերթ բացատրում է բնական պայմաններով, ինչպես՝ արշալույսի շառագունումը, լուսնի և նույնիսկ ճրագի շուրջն առողջ եկած բակը, այլև ցողի առաջացումը, հաճախ, սակայն, պարզապես հետևում է Ս. գրքին, ինչպես՝ եղանակի փոփոխման և անձրևի վերաբերմամբ։ Նա իր տեսությունը կազմում է սովորաբար Ս. գրքի խոսքերի մեկնությամբ, ընդդեմ «արտաքին իմաստունների»։ Այստեղ մանրամասն հենց գրի այդ մասին։ Տիեզերքը նրա համար չունի, հարկավ, այն անհուն ընդարձակությունը, ինչ որ այժմ մեզ համար։ Դա մի մեծ տուն է, երկինքն առաստաղը, երկիրը հատակը, երկինքն էլ երկուսն է․ «Երկինք վերինք և որ ինչ յերկինս, և երկինք երևելիք որ ի Ջուրց»։ «Նա և դերևլելի հաստատութիւնս», որ ի Ջուրց մեկնեցաւ, երկին թարգմանեցին եւթանասունքն. ուստի յայտ է՝ թէ վերին երկինն և ներքին՝ երկու երկինք են, ոչ երեք կամ բազումք»։ Արտաքին իմաստուններն ասում են, թե ամեն օր «երկինք շրջին մերթ ի շրջելն ծածկեն դլուսաւորան և մերթ յայտնեն»։ Եզնիկն այդ հերքում է պնդելով, թե արեգակը, լուսինն ու աստղերը «նոքա գնան և երկինք կան անշարժ եաեդուկալ։ Որպէս և աստուտծատուր իսկ Գիրք հաստատութիւն կոչեն զերկինս։ Եվ ոչինչ՝ հաստատուն է, չէ շարժուն»։ Ուրիշները, սակայն, նույն Ս․ Գրքի վրա հիմնվելով՝ ասում են, թե լուսավորների համար դրված է. «Եդ զնոստ ի հաստատութեան երկնից. ուստի յայտ է թէ րևեռեալք են և ոչ գնտյունք»։ Եզնիկն այդ էլ Ս․ Գրքով բացատրում է, և ուրիշ օրինակներով ցույց է տալիս, թե հարկինք ետեղակալ են և լուսաւորքն գնայունք։ «Եվ ոչ միայն եւթն աստեղքն գնայունք են և այլքն առանց գնացից, այլ ամենեքեան գնայունք՝ կէսքն յամբագնացք, և կէսքն արագագնացք. և ոչ յերկինս բեւեռեալ են»․


Նրան ծանոթ են ժամանակի գիտական տեսությունները լուսնի, արեգակի և մոլորակների շարժման մասին, բայց նա չի ընդունում դրանք. Նա մերժում է, օրինակ, այն, որ լուսավորներն արևմուտքից արևելք են գնում, թե երկինքը երկրի շուրջը կա բոլոր կողմերից։ «Եւ երկինք, ասեն, որչափ ի վեր են՝ գոյնչափ ի խոնարհ են, և գոյնչափ յամենայն կողմանց շուրջ զերկրաւ, և զերկիրս շուրջ ջուր պատէ, և դջուրն և զերկիր՝ օդ, և զօգն և ղջուր և գերկիր՝ հուր»։ Նա չի ընդունում և այն տեսությունը, թե «երկիրն ի միջոցի կայ … օդս՝ որ է ի մէջ գնդին երկնից՝ փակեալ կայ, և ունի ղաշխարհս ի հասարակածի, ոչ ի վեր տայ վերանալ և ոչ ի խոնարհ հակել»։ Մերժում է նաև այն տեսությունը, թե «լուսնի չիք իւր լոյս առանձինն, այլ յարեգակնէ գայ ի նա լոյսն», նույնպես և այն, որ ասում են, թե լուսինը «ի ներքոյ է քան գարեգակն և քան զամենայն