բանական շաբլոնների համեմատ: Դրանցից առաջինի մեջ կան դարձյալ հայոց հեթանոսական աստվածների մասին կարևոր տեղեկություններ: Իսկ Հռիփսիմյանց վկայաբանության մեջ դժվար թե որևէ իրական պատմական բան լինի, բայց եթե այն, որ իրոք Վաղարշապատում նահատակված են եղել կույսեր, ՛քանի որ 5-րդ դարում արդեն եղել են այնտեղ նրանց վկայարանները։ Դա էապես մի զրույց է վկայաբանության ձևով գրված: Առանձին արժեք ունեն և Խոսրովի ու Տրդատի մասին պատմվածքները:
«Ագանթագեայ Պատմութեան» նշանակությունը, սակայն, միայն նրա մեջ չէ, որ դա աղբյուր է հայոց պատմության համար, դա նաև մի կարևոր գրական երկ է: Արդարև, դրա խմբագրությունը կատարված է միամիտ ձևով, բայց աոաջ է եկել մի ամբողջություն կազմող, պարզամիտ ընթերցողների համար բավական հետաքրքիր վիպական մի պատմվածք, իսկապես մի վեպ: Դա իր տրամախոսություններով, իր ճոխ ու կենդանի ոճով, հաջորդաբար իրար հետ կապակցված զանազան պատմվածքներով ու զրույցներով, հրաշապատումներով, թեկուզ մանրապատում ավելորդաբանություններով, նպատակավոր տեսլով և նույնիսկ իր երկար ու բարակ աղոթքներով ու վարդապետությամբ շատ սիրված է եղել և շատ կարդացված, միանգամայն և շատ ազդած մեր գրականության և առհասարակ մտայնության վրա, մինչև 10-րդ դարի կեսերը, նույնիսկ հետո: Այդ երկը լավ ծառայել է այն նպատակին, որ դրա համար դրել են սկզբնական խմբագրողն ու վերախմբագրողները:
6. Կրոնական նպատակը։– Այդ գրքի մեջ շատ զգալի կերպով արվում է քրիստոնեության գովքն ու ջատագովությունը հեթանոսության դեմ: Ս.Գրիգորի ու Հռիփսիմյանց վկայաբանությունների, ինչպես և վարդապետության մեջ մեծ ծաղրով ցույց է տրված հեթանոսական աստվածների, կուռքերի ոչնչությունը: Հատկապես անունով հիշվում են աստվածները և եվհեմերաբար մարդ համարվում. «Զոր դուդ կոչես մեծ Անահիտ տիկին՝ լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ էին: Քանզի` դիցապաշտ կախարդութեամբ զմարղիկն որ յայնժամն էին, ցնորիւք կերպս ի կերպս լինելով դիւացն` հաւանեցուցին մեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել»։ Ստեղծված են հանձինս Ս. Գրիգորի և Ս. Հոիփսիմեի ու Գայանեի շատ ուժեղ պատկերներ նահատակների: Ս. Գրիգորը համարձակ անարգում է աստվածներին «զմեծն Անահիտ, որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց», ասում է Տրդատը, ընդ նմին և զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի. ընդ նմին և զայլ աստուածոն կոչեցեր անշունչս և անմռունչս»։ Պարզ երևում է, որ այդ գիրքը հորինված է իբրև մի օրինակ անվեհեր մաքառման ընդդեմ հեթանոսական կրոնի և սրա ոչնչացման իր պաշտոնական պաշտամունքի տեղերով։ Մյուս կողմից՝ Ս. Գրիգորի վարդապետությամբ, քարոզով, նրա և Հռիփսիմյան կույսերի աղոթքներով, ձգտել են քրիստոնեական կրոնի սկզբունքները սովորեցնելու ընթերցողներին։ Այս է եղել 5—րդ դարում հայ հոգևորական դասի ձգտումն ամենից առաջ:
7.Ազգային կերպարանքը։— Ագաթանգեղոսի նպատակը եղել է նաև ստեղծել հայոց եկեղեցու սկզբնավորության պատմությունն այնպիսի ձևով,