Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Դ. 15) և այլն, որոնք, սակայն, դարձյալ մասամբ եկեղեցական զրույցներ և հիշողություններ են: Այդ եկեղեցական զրույցները նույնպես ծագում են ավանդությունից և պատմված են ժողովրդական ձևով: Դրանց զետեղումը մեր երկրորդ Վեպից առած նյութի մեջ այնպես պարզամիտ է արած, որ գրեթե միշտ երևում է կարկատանի տեղը[1], ուստի և շատ հեշտությամբ աշխարհիկ ֆեոդալական վեպից անջատվում են դրանք: Եկեղեցական զրույցներ են՝ Գ. 2—6, 10, 12—17, 10 գլուխները. Դ. 4, 6 — 10, 44, 56—57 գլուխները. Ե. 21-31. Զ. 2—16 գլուխները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ Բյուզանդը Վեպից օգտվելիս էլ երբեմն ձգտում է իր գրած պատմությանը տալ քրիստոնեական բնավորություն ու գույն, հորինել Աստվածաշնչի ոճով, դարձվածներով ու պատկերներով, նույնիսկ փոքրիկ հատվածներից օգտվելով և, որ գլխավորն է, կրոնական գաղափարախոսությամբ: Բայց այդ ևս շատ զգալի է, և հնարավոր է այդ ևս անջատել, առանց վեպի ամբողջական բովանդակությանն առանձնապես վնասելով։ Մի Բուզանդի կամ մի ուրիշ միջնադարյան պատմագրի համար, որ վկայաբանական գրականության համար սեր և հակում ունի, «Նահատակությունը» մարտիրոսություն էր, կատարվում էր աստծու, եկեղեցու և նրա քարոզած գաղափարների համար, մինչդեռ ըստ աշխարհիկ վեպի, «Նահատկությունը» քաջագործություն, կտրիճություն է պատերազմի մեջ երկրի և նրա թագավորի համար:

4. Իբրև պատմության աղբյուր։ — Մի անգամ որ Փավստոսի «Հայոց պատմությունը» ծագում է գլխավորապես ավանդական զրույցներից ու վեպից, դա ստանում է և՛ պատմական, և՛ գրական արժեք: Նա մեր միակ հնագույն մատենագիրն է, որի գրվածքի մեջ, որովհետև սա ծագում է ֆոլկլորից՝ ընդարձակ չափերով անդրադարձած է մեր ժողովրդի, առանձնապես ազնվականության ներքին կյանքի իրական պատկերը, նրա բարոյական, կրոնական ու քաղաքական հայացքն իրերի վրա, նրա բնավորության որոշ գծեր, հայրենասիրությունը, սոցիալական վիճակը, նույնիսկ սովորույթները, կենցաղը, հավատալիքներ և այլն: Փավստոսի պատմած ամեն մի միջադեպ ներկայացնում է այդ կյանքի շատ կողմերը միաժամանակ։ Այնտեղ տեսնում ենք աշխարհական ու եկեղեցական իշխանությունների, ազնվականների ու թագավորի հարաբերությունները, ընտանեկան հարաբերություններ մոտիկ ազգականների միջև, թագավորի անսահմանափակ իշխանությունն ամեն բան անելու, նույնիսկ իր անմեղ մերձավորներին կոտորել տալու առանց որևէ դատի, ամեն տեսակի քսություններ և նմաններ, որոնք մանրամասնորեն ուսումնասիրված են ներքևում, հաջորդ՝ «Պարսից

  1. Օրինակ՝ Դ. դպր. գլխի մեջ պատմում է, թե Արշակը Ներսեսին աքսորում է, իսկ մյուսներին տասը նախարարների հետ արձակում է Հայաստան: Ետևից գնում է ամբողջ հինգ գլուխ (6-10) Ներսեսի աքսորի և զանազան եկեղեցականների մասին, և ապա 11-րդ գլխում նորից դառնում է դեսպանության պատմությանը և կրկնության մեջ ընկնում: Շատ պարզ է, որ այս 11-րդ գլխին անմիջական շարունակություն է 8-րդ գլխի և ներսեսին աքսորում է, իսկ մյուսներին աքսորում Արշակունի պատանդների հետ արձակում է Հայաստան։ Ետևից գնում է հինգ ամբողջ գլուխ (8-10) Ներսեսի աքսորի և զանազան եկեղեցիների մասին, և ապա 11- րդ գլխում նորից դառնում է դեսպանության պատմությանը և կրկնութան մեջ ընկնում :Շատ պարզ է, որ այս 11-րդ գլուխն անմիջական շարունակություն է 5-րդ գլխի, և որ կրկնություններն առաջացած են մեջտեղում հագցրած դրույթների պատճառով, որ եկեղեցիներին են վերաբերում: