առնէր զոր զայն. և բազում ուխտ ատրուշանացն առնէր։ Նա զորք է ժողովում, գալիս Հայաստան, տիրում, գերում։ Կոտորում է Հայոց թագավորական տունը։
Բայց դրանով ամեն բան չի վերջանում, Խոսրովի որդիներից Տրդատին, «մանկիկ մի փոքրիկ»։ Հունական կողմերն է փախցնում Արտավազդ Մամիկոնյանը, իսկ Օտա Ամատունին Տրդատի քրոջը, Խոսրովիդխաին, պահում է Անի ամրոցում։ Ապա մի իսկական վիպական դրվագի մեջ պատմվում է, որ Արտավազդը դայակ լինելով մեծացնում է մանուկ Տրդատին, որը հաղթանդամ հսկա դառնալով՝ ծառայում է Լիկիանոսի մոտ, շատ քաջագործություններ է անում և աջողություններ ունենում։ Վերջը նա կայսրի փոխանակ մենամարտելով Գոթաց թագավորի հետ՝ հաղթում է նրան և հռոմայեցիների օգնությամբ գալիս, թագավորում է Հայաստանում, կռվում է պարսիկների դեմ, և «խնդրէր զքեն վրիժուց իւրոց հայրենեացն»․
Խաղաց գնաց թագաւորն ի կողմանս Հայոց.
Եւ եկն, եգիա անդ զորս բազումս Պարսից,
ԶՒ զաշխարհն յինքեանս գրաւեալ էին ի ծաոայութիւն։
Զբաղումս կոտորէր,
Եւ զբաղումս փախստականս արարեալ՝
Ի կողմանս Պարսից արկանէր,
Եւ զհայրենեաց տէրութինն յինքն նուաճեաց,
Եւ զորացաւ ի վերայ սահմանաց նորա։
Ագաթ, էջ 28.
Հայաստանին տիրելուց հետո էլ նա միշտ պատերազմում է և միշտ հաղթում պարսիկներին։ Ապա վեպի մեջ պատմված է եղել Տրդատի ամուսնությունը և հետո՝ նրա ու գեղեցիկ Հռիփսիմեի դեպքը և վերջապես Տրդատի պատերազմը հյուսիսականների ու պարսիկների դեմ և նրա գովաբանության երգը (Ագաթ. Հատ. 128, էջ 71 և հա.)։
Իսկ թագաւորն Տրդատ՝
Զամենայն ժամանակս իւրոյ թագաւորութեանն՝
Աւերէր, քանդէր զերկիրն Պարսից թագաւորութեանն
Եւ զաշխարհն Ասորեստանի,
Աւերէր և հարկանէր ի հարուածս անհնարինս,
Վասն այսորիկ պատջաճեցան բանքս այս
Ի բանս կարգի աոակաց։
Թէ՝ «Ւբրեւ զՍէգն Տրդատ,
Որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց,
Եւ ցամաքեցոյց իսկ ի սիզալն իւրում զյորձանս ծովուց»։
Վասն զի սէգ իսկ էր առ հանդերձս,
Եւ այլ ուժով պնդութեան, հարստութեամբ,
Բուռն ոսկերօք և յաղթ մարմնով,
Քաջ և պատերազմող անհնարին։