Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս
Եւ որսոցն պաոականոք,
Եւ ռահվիրայ մարդկաւն,
Եւ խառնաղանջ խորտնապահ զորուն,
Եւ ռամիկսպաս զօրոքն,
Եւ Տիկնաւն հանդերձ,
Եւ արքայորդի մանուկն Արշակ։
Բուզ. Գ.20

Երբ նախարարները, իշխանները և գործակալներն իմանում են թագավորի գերվելու եղելությունը, ժողովվում են, պատրաստվում, ընկնում են թշնամու ետևից: Թեպետ չեն հասնում նրան,

Սակայն հասանէին, առնուին
Զկողմ ի Պարսից աշխարհէն,
Առ հասարակ մարդակտոր առնէին,
Եւ զաշխարհն յայրեաց և յաւար դարձուցանէին։</poem>

Ապա Տիրանի գերության վրեժն աոնում են պարսիկներից: Մամիկոնյանների փոխանակ գործում են նրանց փեսաները։ Անդոկ Սյունին և Արշավիր Կամարականը, որոնք հռոմայեցոց կայսրին օգնության են բերում, սոսկալի պարտություն հասցնում պարսիկներին.

Ապա հասեալ ի տուընջէն ժամուն,
Անկանէին ի վերայ թագաւորին Պարսից,
Ընդ սուր զամենայն բանակն հանէին,
Եւ ոչ դմի ոչ ապրեցուցանէին։
Եւ առին զկապուտ զաւար բանակին,
Եւ զկանայս թագաւորին և զբամբիշն,
Եւ զրանսկան ընդ նստին.
Ընդ նմին ի գերութիւն վարէին,
Զկանայս նոցա և զգանձո,
Եւ զկեանս եւ զկազմած նոցա։
Բայց միայն թագաւորն պրծեալ մազապուր,
Պէշասպիկ մի սուրհանդակ առաջի,
Պրծեալ ելանէր փախստական.
Հազիւ ուրեմն կաբէր
Անկանել, հաստնել յաշխարհ իւր։
Բուզ. Գ.21.

Վարազ Շապուհը պատժվում է: Տիրանն ազատվում է, և թագավորում է Արշակը։ Պատերազմը վճռվում է դարձյալ հօգուտ Արշակունիների։

4. Արշակի ու Պապի և Վասակի ու Մուշեղի ճյուղերը կազմված են
182