Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ միտս դնելով խորհուրդ առնէր,
Զի «Ասասցես, ասէ,
Եթէ այս ինքն է զոր խնդրեցերն.
Զի առ սէր ոչ խնայեաց ի քէն»։

Բուզ. Գ. 20.

5. Զինվորական ծառայություն։ — Ձին կարևոր տեղ էր բռնում, որովհետև զորքը ձիավոր էր, հեծելազոր.

Հանդէս առնէր Վասակ,
Սպարապետն ամենայն զօրաց Հայոց,
Եւ գտան հեծելազօր, սպառոզէնք,
Կուռ վառեալք, նիզակաւորք,
Համակ վաթսուն բիւր,
Միասիրտք, միաբան, միամիտք:

Բուզ. Գ. 21.

Ապա Մուշեղ, որդի Վասակայ,
Սարատելատն Հայոց Մեծաց,
Ընդրեաց իւր արս ընտիրս, միամիտս, ազատս,
Ազգայինս քառասուն հազար, միաբանս, միակամս,
Եւ կազմեաց զնոսա ձիով և թոշակաւ և զինու։

Բուզ. Ե. 2.

Բոլոր ազնվականներն անխտիր կատարում էին զինվորական ծառայություն և կազմում էին երկրի զորքը։ Ուստի «Մեծամեծք, նահապետք ազգաց ազգաց, տոհմաց տոհմաց, գնդից և դրօշուց տեարք, ամենայն սատրապք, նախարարք և ազատք, պետք և իշխանք, զօրավարք և սահմանապահք», որոնք թագավորի մոտ ժողովված են խորհրդի համար, բոլորը միասին մի բառով կոչվում են «զօրք» (Բուզ. Գ. 3)։ Վեպի զարգացման դարաշրջանում Հայաստանում մնում էին և այլազգի զորքեր, հոոմեական կայազոր, օգնական գնդեր, ուստի և վերևում բերած կտորի մեջ ասված է «ազգայինս»։ Խոսրսվ Մեծի վեպի մեջ ևս ասվում է «նախարարք հայակոյտ զօրացն», որ է հայերից հավաքված զորքը։ Հիշվում է «ազատախումբ բանակ նախարարակոյտ զօրացն» (Բուզ. Գ. 11), որ չպիտի հասկանալ «նախարարներից ժողովված», այլ «նախարարների ժողոված ազատախումբ բանակը»։ Ռամիկներն ևս կատարել են զինվորական ծառայություն։ Տիրանի գերվելու դրվագի մեջ ասվում է, թե նրա մոտ չեն եղել «զօրավարքն ․ ․ ․ մեծամեծք նախարարացն, և աւագ տանուտէրք ազատանին, սոյնպէս և զօրքն արքունի․ ․ ․ և ոչ գունդ և այրեձի»։ Թագավորը մնացած է եղել «սակաւ սպասաւորօք հանդերձ ․ ․ ․ և խառնաղանջ խորանապահ զօրուն, և ռամիկապաս զորքն»։ (Գ. 20)։ Դրանք՝ այդ է «խառնաղանջ», այսինքն՝ ռամկական, «ռամիկսպաս զորքն», ռամիկներից, շինականներից են կազմված եղել։

201