Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մի կողմից տեսնում ենք, որ թագավորները վարձատրում են իրենց հավատարիմ վասալներին, մյուս կողմից՝ կան դրվագներ, որոնց մեջ պարզ երևում է Արշակունի թագավորների արտլուտիստական միտումը և ընդհանրապես ձգումն իրենց ապահովելու։ Վախենալով դավաճանությունից՝ Խոսրով Կոտակն օրենք է դնում, որ «մեծամեծ աւագանին, նախարարքն աշխարհակալին, աշխարհատեարքն, որ էին բիւրաւորքն և հազարաւորքն, կայցեն առ արքային, և ընդ նմա շրջևոցին, և մի ոք երթիցէ ի նոցանէ ընդ զօրս արքունի» (Բուզ. Գ. 8): Թագավորները գործադրում են և կտրուկ միջոցներ: Նրանք ապստամբներին և առհասարակ մեծերին, ամեն առիթից օգտվելով, անխնա կարոտել են տալիս և նույնիսկ նրանց տոհմերը բնաջինջ անում։ Եվ այդ երևում է վեպի բոլոր ճյուղերում ևս։ Այսպես՝ վիպական Տրդատը Ճենացի Մամիկոնի ձեռով կոտորել է տալիս իրենից ապստամբած Սլկունիներին և նրանց կալվածը տալիս է իր հավատարիմ Մամիկոնին։ Նույնը մի քանի փոփոխակներով հարակցված է և Խոսրով կոտակի վեպին։

Ապստամբեաց յարքայէն Հայոց
Մի ի ծառայից նորա,
Մեծ իշխանն Աղձնեաց,
Որ անուանեալ կոչէր բդեշխն,
Որ էր մի ի չորից,
Գահերէց, բարձերէց տաճարին արքունի։
Եւ ձևոս յարքայն Պարսից,
Եւ մատնեաց զարքունի տունն, որ յեց յինքն էր։
Եւ էած զօրս արքային Պարսից ի թիկունս իւր,
Եւ հատաւ յերկրէն յիշխանութենէն Հայոց,
Եւ տայր պատերազմ ընդ արքային Հայոց՝
Ուժով Պարսից թագաւորութեանն,
Եւ սաստկանայր մարտ պատերազմին:

Թագավորն ուղարկում է նրանց դեմ մի քանի իշխանների, իր հավատարիմ, վեպի բառերով՝ «բարեկիր ծառաներին», որոնք հաղթում և կոտորում են բոլոր պարսիկներին։ Նրանք սպանում են և ապստամբին իր եղբայրներով ու որդիներով հանդերձ, բացի մի նորածին աղջկանից, որին թագավորը կնության է տայիս իր սիրելի Վաղինակ Սյունի իշխանին, սրան տալով և Աղձնյաց տունը։

Եւ արար զնա բդեաշխ
Եւ պայազատ տան նորուն։
Ժառանգն բազմացաւ,
Եւ հանդերձ աշխարհաւն,
Եւ ամենայն ուժով,
Կայր բդեաշխն Վաղինակ
Ւ ծառայութեան արքային հանապաղ։

Բուզ. Գ. 9.
205