Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխն սկսում է նորից դառնալով նույն խնդրին. Պլատոնի խոսքն այժմ համարձակ կասեմ. «Իսկ արդ սիրելիի համար արդյոք կա մի ուրիշ ես։ Որովհետև իսկապես չկա մի ուրիշ ես. ուստի բացի ուրիշ անհնարին բաներից, որ մենք քեզ համար հնարավոր դարձրինք, այդ էլ կկատարենք, որովհետև որոնց զրույցներն ու գործերն ատում ենք, և մանավանդ թե նրանց լսելն էլ մեզ զզվեցնում էր, այսօր իմ ձեռքով շարադրում եմ դրանց անմտությանը միտք տալով, և նրանց շատ վազուցվա, նրանց համար էլ անհասկանալի բաներն ահա բացատրում եմ, միայն թե դրանք քեզ էլ ուրախություն և կամ մի օգուտ տան: Բայց իմացիր մեր ատելությունը այսպիսի բանի վերաբերմամբ, որ արժան չհամարեցինք մեր արդեն գրած առաջին գրքի մեջ դնել այդ, ոչ էլ վերջին պատմությունների մեջ, այլ զատ և ջոկ դրինք»:

Շատ հետաքրքիր է Բ. 64-րդ գլխի վերջի մասի բովանդակությունը: Պատմագիրը հիշում է, որ վերջին Տիգրանն ազնվական տոհմեր է հաստատել, բայց անուններով չի հիշում դրանք, որովհետև հաստատ չգիտի։ «Եվ այս պատճառով ոչինչ չենք դրիլ այն տոհմերի մասին, որոնք վերջին Տիգրանից կարգվեցին, թեև շատ անգամ էլ խնդրես այդ մեզնից… Որովհետև որքան հնար էր՝ փախանք ավելորդ ու պաճուճված խոսքերից… Եվ քեզ, ինչպես շատ անգամ, այժմ էլ աղաչում եմ. մեզ մի ստիպիլ ավելորդ բաներ գրելու, և քիչ կամ շատ պատմություններով՝ մեր այս մեծ և հավաստի ամբողջ աշխատությունը դատարկ և ավելորդ գործ դարձնիլ. որովհետև այդ ինչպես ինձ, նմանապես և քեզ համար վտանգավոր կլինի» (Բ.94):

Բերենք մի հատված ևս, որով լավ պարզվում է հեղինակի հայացքը պատմության մասին և նրա վերաբերմունքը դեպի Սահակ Բագրատունին: Խոսելով Սահակ կաթողիկոսի ճառի մասին, որ նա ասել էր Պարսից թագավորի առաջ, Խորենացին ավելացնում է. «Բայց թէ ասիցէ ոք, պարտ է մեզ զասացեալոն մեծին Սահակայ ի Պարսից հրապարակախօսոՒթեանն գրել գիտասցէ, զի ոչ յումեքէ ի լսելիսս մեր հասեալ է բովանդակն ճշմարաութեամբ, և ոչ մեք ի Պատմութեանս հիւսել հաւանիմք: Զի և ես այր եմ ծերացեալ և հիւանդոտ և անպարապ ի թարգմանութեանց, և զերտգելն միայն խոկացի, ոչինչ մաքբագունից պարապեալ բանից, զի և քո կամքդ կատարեսցին, և ես ճոզոպրեցայց ի քոց հարկեցուցանող բանից և աղաչանաց. մարդ զքեզ վարկանելով, կարեկցութեամբ մեզ հաւասարեալ, և ոչ, որպէս քերթողքն ասեն, մերձազտւակք և մօաասերք գոլ և նոյնասեբմանք աստուածոց՝ իշխանք» (Գ. 65):

Ո՞վ է եղել այդ երիտասարդ իշխանը, որ այնքան հետաքրքիր է եղել դեպի հայոց պատմությունը և շարունակ հարկադրել Խորենացուն գրել այն: Հավանական է համարվում, որ նա այն Սահակ Բագրատունին է, որին 480-ական թվականներին ապստամբող հայերը մարզպան են կարգում և կանչում։ «Ազդ եղև, - գրում է Ղ. Փարպեցին, առ տէրն Բագրատունեաց Սահակ, զոր Հայք և զորավարն Հայոց Վահան ի ժամանակին ձայնմ մարզպան կարգէին Հայոց» (Ղ. Փ. էջ 267)։ Ժամանակակից Պատմագիրն այս իշխանին գովելով է հի շում, ասելով՝ «սքանչելի ասպետն Սահակ մարզպան», «լաւի առն Սահակա