մարզպանին ասպետի» (էջ 283, 284)։ Նա եռանդուն մասնակցություն է ունեցել պարսիկների դեմ կռվին և սպանվել է մի մարտի մեջ, ինչպես հալվում են, 482 թ։ Շատ պարզ է, որ նա եղել է ազգային կուսակցության պատկանող մի արժանավոր անձ, և բնական է, որ այդպիսի մեկը ցանկանար գրել տալ հայոց պատմություն, ինչպես տարիներ հետո նույնն անել է տվել նրա մարտակիցը, մարզպան ՎաՀան Մամիկոնյանը։
Խորենացին իր Պատմությունը վերջացրել է այդ իշխանի կենդանության որով, քանի որ նրա գիրքը վերևում հիշված Գ․ 65 գլխից հետո ունի միայն երկու գլուխ ևս և վերջին ողբը։ Այսպիսի դեպքում նա Պատմությունը վերջացրած կլինի մոտ 480 թվականին, երբ մոտավորապես 65—70 տարեկան կլիներ նա և կարող էր ասել է «ես այր եմ մի ծերացեալ»։
Պատմության վրա նա անշուշտ աշխատել է մի շարք տարիներ։
4․ Աղբյուրները:— Պատմագրի առաջին գործը բնականաբար եղել է հոգալ աղբյուրների համար, որոնց նա աոանձին ուշադրություն է դարձնում, նա սովորաբար հիշում է իր աղբյուրները։ Չգտնելով ազգային հայկական գրականություն, նա դիմում է օտար հեղինակների, առանձնապես հունականներին, կամ հունարեն լեզվով թարգմանվածներին։ Բայց նրանցից էլ նրան անծանոթ են ձևացել կարևորները, ինչպես՝ Քսենոփոնը, Ստրաբոն, Ամմիանոս և ուրիշները, որոնցից նա իսկապես կարող էր օգտվել հայոց պատմության համար։
Նա շատերի պես իր Առաջին գրքի պատմությունը՝ «Ծննդաբանություն Հայոց Մեծաց», սկսում է սկզբից՝ Ադամից։ Աոաջին չորս գլուխները (4—7), Ադամից մինչև Նոյ, Հայոց պատմությանը չեն վերաբերում, այլ այդտեղ նա խոսում է նախաջրհեղեղյան և ետջրհեղեղյան շրջանի մասին ըստ Ս. Գրքի։ Բայց Հիշատակում է նաև «այլ պատմագիրներ». Բերոսոս, Արյուգենոս, Բազմավեպ, Կեփաղիոն։ Սակայն այդ Հին նշանավոր պատմագիրների գրվածքներն, ինչպես երևում է, Խորենացին ձեռի տակ չի ունեցել, այլ օգտվել է Եվսերիոս Կեսարացու «Քրոնիկոնից». որովհետև ինչ որ նա բերում է՝ կա այս գրքի մեջ։ Բացի նրանցից՝ նա Հիշատակում է՝ Եպիփանոս եպիսկոպոսի Կիպրացւոց Կոստանդեայ «Հերձուածոց Յանդիմանութիւն», և անորոշ կերպով՝ «հին պատմագիրք», «ժամանակագիրք», «Ուշիմնագոյն ոմն և ընթերցասէր ասորի», «հին պատմութիւնք», Ոլիմպիոդորոս փիլիսոփայի անգիր զրույցներ, օգտվում է, ինչպես ասում է, «ի սիրելւոյն իմմԷ և քան զշատս արդարախոսողէ, ի Բերոսեանն Յիրիլլայ»։ Այս մասում նա դնում է Նոյի երեք որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի (Յաբեթի) ազգաբանությունը։ Հայերի ծագումը հանում է Հաբեթյան տոհմից այսպես՝ Հաբեթ, Գամեր, Թիրաս, Թորգոմ, Հայկ, որ հայոց նախնին է, և այնուհետև՝ Արամանյակ (Արմենակ), Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարմա, Արամ, Արա Գեղեցիկ։ Ինչպես երևում է, 5-րդ դարում մեր գրողների մեջ ընդունված է եղել հայ ազգի ծագումը կապել աստվածշնչյան անունների հետ։ Կորյունը հայերին անվանում է «Ասքանազեան ազգ», իսկ Ագաթանգեղոսի Պատմության մեջ՝ Հայերը կոչվում են «Թորգոմայ ազգ», «Թորգոմայ տուն»։ Խորենացին էլ Հայկի հայր դնում է Թորգոմին։
Հետո անցնում է Պատմագիրը Հայոց պատմությանը, որի գլխավոր