Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղբյուրներից մեկը հին շրջանի համար՝ է՛ «ասորի Մար Արաս Կաաինայ, այբ ուշիմ և վարժ քաղգէացի և յոյն գրով»։

Երկրորդ գրքի համար ևս նա մի շարք անուններ է հիշում իրրև աղբյուրներ՝ Ագաթանգեղոս, Արիստսն Փեղղացի, Բարդածոտն, Բարսումա, Պտղեփատոս, Պորփիւր, Փիլեմոն, Խոռսհրուտ, Եւոերիոս Կեսարացի, Հերոգոտ, Ափրիկանոս, Յովսեջոս, ՚Ղերուրնա, Մանեթոս, Պոլիկրատէս, Սկամագրոս, Եվարգարոս, «Ոզիւպմ քուրմ» Փղեգոնիոս և այլն։ Հիշում է հաճախ Վիպասանք, երգեր, Երգիչք Գողթան, կամ անորոշ ձևով՝ հինքն Արամաղնեայց, հինքն մեր ասեն, ասի, պատմի, պատմեն, կոչեն, լսեմք, գրեալ յայլոց, ոմն և այլն։ Բայց այս բոլոր աղբյուրները նրան շատ նյութ չեն տվել, ուստի նա Երրորդ գրքի սկզբում գանգատվում է աղբյուրներ չունենալու համար։ Ոչ հնախոսութիւնբ եղեալ մերոյ աշխարհիս, և ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարճութեան ժամանակին․ նա և ոչ մատենագրութիւնք Գիոդորի հուպ առ մեջ են, զի ի նմա պահելով դակն՝ անմոսաց անցանէաք ընդ րնաւն,զի մի ինչ ի մէնջ անտացե ի գլխավորանց և ի պիաանեացն, և արժանի յիշատակի մերսց շարադրութեանց։Այլ որչափ ջան և յիշողութիւնք թալեցին՝ պատմեցաք սաուդապէս ի մեծքն Ողեքսանդրէ մինչև ի վախճան սբբոյն Տրդաայ, յոյժ կանուխ և հեսի ժամանակռք։ Վասն որոյ մի զմեզ այպանեալ պարսուեսցե։ Տեսնենք աղբյուրներից մի քանիսն առանձնապես,

5. Մար Արաո։— Ըստ Մ․ Խորենացու Հայոց առաջին Արշակոլնի թագավորը՝ Վաղարշակ՝ ասորի Մար Աբասին ուղարկում է իր եղբայր Արշակի մոտ, նամակով խնդրելով, որ թույլ տա Մար Աբասին՝ հայոց պատմությունը հանի Նինվեի դիվանից։ Այդտեղ Մար Աբասն իբր գտնում է մի գիրք, որի վերնագիրն է եղել. «Այս մատեան հբամանաւ Աղեքսանդրի ի քաղդէացւոց րարրասոյ փոխեալ ի յոյն, որ ունի գրուն հնոցն և զնախնեացն բանս։» Մար Աբասը դրանից հանել է հայոց «Հաոտստի» պատմությունը, բերել Վաղարշակին, որ սա զգուշությամբ պահել է ավել արքունիքում, մի մասն էլ հրամայել է փորագրել քարի վրա։

Այս ամբողջ պատմությունը Վաղարշակի նամակի և նինվեի դիվանի մասին՝ անվավեր է։ Պարթևական հարստության սկզբում Նինվե քաղաքը վաղուց կործանված է եղել, և այդ քաղաքում, ինչպես 19-րդ դարի պեղումներից պարզվել է, եղել են միայն աղյուսների վրա սեպագիրներով դրոշմված պատմություններ Նինվեի իշխողների և նրանց աստվածների մասին։ Եվ ինչպես ինթը Մ. Խորենացին գրում է , «Ոչ հարկ ինչ և ոչ պէաք կարևորք էին նոցա՝ զազգաց ոտաբաց և ղաշխարհաց ի րացեայ և զհտմբաւս հինս և ղզրոյցս նախնականս յիւրեանց թագաւորաց կամ մեհենից մաեանա գրել․ մանուանգ զի և ոչ պարծանք ինչ նոցա և ոչ րարգաւաճանք՝ օտար աղգաց քաջութիւն և գործք արութեան»։ Վաղարշակի նամակի կեղծիքը կատարված է պատմությունն արժանահավատ դարձնելու համար։ Դա սովորական երևույթ է եղել առանձնապես ասորիների մեջ, ինչպես գրում է Ղ․ Փարպեցին։ Մի ժամանակ կասկածում էին Մար Աբասյան աղբյուրի գոյություն ունեցած լինելու մասին, բայց այժմ պարզված են համարում, որ եղել է Մար Աբասի անունով մի գրվածք, որից, ըստ