Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնում է, այսինքն հասկանալի է դարձնում: Դրա համար նա երգերի մեջ հիշված վիշապներն ու վիշապազները դարձնում է «զարմք Աժդահակայ», կամ, ավելի ճիշտ, երգերի մեջ հիշված անուններից, «ճշմարտապատժության» համար, նախընտրում է Աժդահակի զարմեր կոչումը։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Վիշապները կամ վիշապազներն առասպելական էակներ լինելով՝ անհավատալի բաներ են։ Քրիստոնյա Պատմագիրը, որ նույնիսկ աստվածներն իբրև մարդ եղած է մեկնում, չէր կարող հավատալ, որ Սաթինիկ թագուհին մի վիշապ կամ վիշապազներ սիրած լինի, և կամ Արտաշես թագավորը նրանց հետ հարաբերություն ունեցած լինի։ Բայց մի անգամ որ նրանք մտանում են Արտաշեսի պատմության մեջ, պետք էր այդ «ճշմարտել», իսկ ճշմարիտն այն է, որ դրանք Մարաց Աժդահակ թագավորի զարմերն են, միայն հայերեն բաոով ասած. «զի Աժդահակդ ի մեր լեզուս է վիշապ», ուրեմն և «Վիշապազն» նույն Է, ինչ որ «Աժդահակի զարմ»:

Բերենք և հետևյալը, Խորենացին (Բ. 8) Մուրացան նախարարության համար գիտե. «Ոչ ասեն նահապետաց ազգին՝ Մուրացեան տէր, այլ Ծարացւոցն տէր»: Այստեղից եզրակացնում է նա Մուրացանների մարացի լինելը: Եվ երբ միանգամ նրանք մարացի են, մարական ծագում ունեն, անշուշտ հասարակ ծագում պիտի չունենային, այլ մի իշխանից կամ թագավորից սերված պիտի համարվեին, ինչպես շատ նախարարական տներ: Եվ ումից հատկապես, եթե ոչ «ի զաւակէ Աժդահակայ մարաց եղելոյ թագավորի» որի սերունդները բերված են Հայաստան: Այսպես՝ մի կողմից Վիպասանքի մեջ հիշված վիշապները կամ վիշապազները նույն են, ինչ որ Աժդահակի զարմերը կամ մտքերը, իսկ մյուս կողմից Մուրացանները կամ «մարացւոցն տեսքն ունին մարական ծագում և են Մարաց Աժդահակ թագավորի սերնդից: Ուստի բանավարությունը հեշտությամբ պիտի տաներ, այն և զրակացություն, թե Մուրացաններն են վիշապազներ, կամ, ընդհակառակն, երգերի մեջ հիշված վիշապաղները մուրացաններ են, և վիշապ Արգավանը նույնն է Մուրացան Արգամի հետ:

Պատմագիրն իր այս եզրակացության համար իրրև հաստատություն գտնում է նրանց բնակության տեղի նույնությունը կամ մոտիկությունը: Նա Ա. 80. հայտնում է, որ ըստ «Թուելեաց երգերի», վիշապաղները բնակվում են «յԱղտան ի վեր ի Մասիս»: Իսկ Բ. 40, հայտնում է, որ զարմք Աժդահակայ (=Մարք=վիշապազունք) «ունին զամենայն դաս ստորոտովն Մառեաց», ինչպես և երգի մեջ նույնն ասվել է (Ա 80): Իսկ Բ. 5. գլխի մեջ այդ կողմերը նա դնում է կալվան Մուրացանների և հատկապես Մուրացան Արգամի, «որ ի ծննդոցն Աժդահակայ» (Բ. 43), և հիշում է նախճավանը և «ըստ հիւսիսոյ Երասխայ զամենայն զիւզա», որ է՝ Մասիսի դիմացի գյուղերը, Շարուրի գաչալ: Նույնպես Բ. 8 գրում է. «Երկրորդ թագաւորութեանն լինէր ի զաւակէ Աժդահակայ, Մարաց եղելոյ թագաւորի, որ այժմ Մուրացանդ կոչեն… Եվ թողու ի վերայ նորա զամենայն շէնս, աչք ի գերութենէն Մարաց»: Այսպես մի կողմից՝ առասպելի մեջ վիշապների կամ վիշապազների բնակության տեղերը կապված են Մասիսի հետ, իսկ մյուս կողմից՝ մաբերի (կամ Աժդահակի զարմի) բնակության տեղերը,– նույն և Մարացոց տերերի՝ Մուրացաններինը,— նույն Մասիսի ստորոտներում են և նրանից դեպի արևելք: Դրանով Պատմագիրը հասատատուն է համարում իր բացատրությունները:

Նա Արատվազդի մահը պատմելիս ասում է, որ Գողթան երգիչներն առասպելաբանում են, թե Արտավազդը նախանձել է հոր փառքին, ուստի և հայրն անիծել է որդուն, որ