Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերնագիրները, բայց վերջեց կա նաև «Արաաքոյ ևւթն յեղանակին ութերորդ», որ անշուշտ հետո Է ավելացրել: Դրա մեջ պատմվում է. «Վասն չարչարանաց սուրբ քահանայիցն և նահատակութեան», «Վասն խոստովանոդացն Հայոց Խորենայ և Աբրահամու», «Անուտնք նախարարացն որք կամոք յոժարուլթեամբ վասն սիրոյն Քրիստոսի եաուն ղանձինս ի կապանարքունի»: Վերջինս իսկապես այղ նախարարների մասին պատմությունն է, որի վերքից նկարագրել է նրանց և պաաերազմի մեջ ընկածների կանանց վիճակը։

4. Պատմիչը։— Եղիշեի մեծ երկի գեղեցիկ ձևից տարվելով՝ մեկն այդ անվանել է բանաստեղծություն, մի ուրիշը՝ վիպասանություն, մի երրորդն էլ ներբողյան: Բայց դա ամենից առաջ պատմություն է, 5-րդ դարի մեծ ռազմական գործի «Հայոց պատերազմի» պատմությունը, և Եղիշեն ինքը պատմիչ է: Իբրև այնպիսին՝ նա մեծ վարպետ է և իր գործին լուրջ վերաբերվող։ Ընծայականի մեջ նա այսպես է բնորոշում իր արդեն վերջացրած աշխատությունը. «կարգադրեալ և եդեալ ծայրալիր պարապմամբ զկիզբն և զմիջոցն և զկատարածն»: Այդ նշանակում է, որ նա լիակատար ուսումնասիրություն է արել «Հայոց պատերազմի» մասին՝ պարզելով այդ մեծ եղելության պատճառները, զարգացումն ու հետևանքները։ Եվ Նա ամեն պատմիչի համար անհրաժեշտ այդ աոաջադրանքը գլուխ է բերել հմտությամբ և գործի մեծ ծանոթությամբ։ Տեսնենք այդ։

Սկիզբը, այսինքն եղելության պատճառները նա որոշում է ճիշտ և բազմակողմանի։ Ինչպես հայտնի է, Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր արքան հղացել է պետական կրոնի գաղափարը: Նա հին զրադաշտական կրոնը, մազդեականությունը դարձրել է պետական կրոն, իբրև խարիսխ իր և իր հաջորդների թագավորության: Այդ կրոնի պաշտոնյաները, մոգերը պետական գործերի մեջ: Մի անգամ որ առաջ է եկել պետական կրոնը. բնականաբար Պարսից արքաները ձգտել են,— ինչպես նման դեպքերում ուրիշ բռնակալները,– իրենց կրոնը մտցնելու նաև իրենց բազմաղգի աերության բոլոր ժողովուրդների մեջ՝ կրոնով միաձույլ պետություն կազմելու համար: Դրա հետևանքով և տեղի է ունեցել աղանդների ու քրիստոնեության հալածանք, ինչպես Շապուհ Բ.–ի որով (310—370 թ.) նրա թագավորության երկրորդ շրջանում (342—379 թ.)։ Հայաստանում Արշակի անկումից հետո կարճատև հալածանք է եղել (Բուզանղ, Դ. 56. 59)։ Ահա «Հայոց պատերազմի» հիմնական պատճառը։ Եվ Եղիշեն լավ հասկացել է այդ. Նա հենց այդտեղից էլ սկսում է, ասելով թե՝ երբ Հայաստանում վերացվեց Արշակունիների իշխանությունը, մեր աշխարհին տիրեց «ագգն Օասանայ պարոկի, որ վարէր դիւբ իշխանութիւնն որինոք մոգուցն. և բաղում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ՝ որ ոչ ընդ նովին օրինոքն մտանէին». Հայերի դեմ կռիվն,-ասում է Եղիշեն,–սկսված էր Տիրանի որդի Արշակի տարիներից։ Երբ Վռամշապուհի որդի Արտաշես արքային ձգում են թագավորությունից, իշխանությունն անցնում է Հայոց նախարարներին. «Վասն որոյ և ասաուածպաշտութիանն բարձրագլուխ կամ ակտրոլթեամբ երևելի լինէր աշխարհին Հայոց ի սկզբանց տէրութևանն Շապհոյ արքայից