Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ի՞նչ է սովորել նա իր ուսոցիչների մոտ՝ այդ չգիտենք. միայն երբ Ղազարին բամբասում են, թե «գիր ոչ կարդայ, և զընթերցուածն այնպէս ասէ անսայթաք՝ որպէ թե գրոցն: Ղազարը բացատրում է, թե մեր երանելի վարդապետքն զամենայն զկտակարանս եկեղեցւոյ երիցս և չորիցս ուսուցեալ մեզ ի սկզբանէ մինչև ի կատարած գրոցն համար: Պահանջէին ի մենջ զնոյնս, և իբրև զգաւթի Սաղմոսն պաշտել մեզ հարկաւորէին», այսինքն ստպում էին անգիր ասել: «Իսկ այժմ յոլովք ի լիրբ մախոզաց,- ավելացնում է նա,- և զանունդ անգամ և կամ զքանոնութիւնս կանոնեալ եկղեցական գրենոյ հազիւ կաեն զիտել, և գրգտութեամբ նախանձարկու գիւին, նստեալք առ միմենաս լու ի լու այլոցն զինչպէտս խոսին»:

Ուսումը կատարելագործելու համար նրան տանուն էին Բիզանդիոն. «Տարեալ զիս ըստ վարդապետաց իմոց հրամանի ի Հոռոմս՝ ժամանակեցի անց ամս»: Այս «վարդապետներից» մեկն Աղան Արծրունին էր, մյուսները հայտնի չեն: Թե ինչ է ուսել նա հոռոմներից, այդ մասին չի խոսում: Նա հիացած է հունական գիտությամբ: Հայոց պատմության առաջարանի մեջ նկարագրելով Կ. Պոլիսը՝ վերջն ավելացնում է. «Վտակք գիտութեան, որպէս ի թագաւորանիստ վայրի, յորգեալ բղխեն ի քաղաէն. որպէս և յամենայն կողմանց յաշխորհէն Յունաց ուսելաքն անդ փութան հանդիասանալ, և մինչև ցայսոր առաւելեալ տարածին յամենայն կողմանս նորա իմաստութեան վտակք»: Եվ ինքը Ղազարն էլ պարծենում է իր «առաւելեալ շնորհով»: «Իմ ըստ կարի պարապեալ յունական ուսմանցն, և ըստ դօրելոյ տկարամդութեանս իմոյ կարդացեալ զգիրս սրանց սրբրոց», ինչպեն են Աթանաս Աղեքսանդրացի, Կյուրեղ Աղեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմացի, Բարոեզ Կեսարացի, Գրիգոր նԱզագանցի, «և զմերոյին առաքելանման նահատակին Գրիգորի, զվրադապետէն Հայոն»: Դրանք ուղղափախ գրողներն են: Վերադառնալուց հետո, գրում է նա, «կեցի առ Կամսարականսդ յամենայն ամբխոն, մինչև յամս նուաճման ձերոյ», ուրեմն մինչև 484 թվականը, երբ Վահանը ենթարվում է պարսից թագավորին: Ինչպես երևում է, Ղազսրն էլ մասնակից է եղել Վահանի ու Կամսարականների պայքարին ընդդեմ պարսիկների: «Եւ դհետ այնորիկ,- շարունակում է նա,-որպես, թե ձանձրացեալ յաշխատութենէ շփոթիցն՝ կամեցայ պարապել աղսթից և հանգչել: Եւ երթեալ ի Սիւնիս՝ կեցի անդ երկու, զեմեսն ի քարայի, առ ոմն միու հայակելոք ի բնակյաց գաւառին յամենայն կրոնաւորութիւնս, որում անուն էր Մովսէս, և տեղին անձուկ, և գամառն անգույն, աշխարհին տէր Մուշե տանէր զիս առ ինքն՝ ուր և լինէր ի հովու»:

Երբ Վահան Մամիկոյանք դառնում է Հայաստանի մարզպան սկսում է բարեկարգություններ անել երկրում. նա նորոգել է տալիս Վաղարշապատի կաթողիկե եկեղեցին. վանք ու միաբանություն է հաստատում այնտեղ. «Հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ գհնացեալ գործ նախնեացն իւրոց»: Նա Սյունիքից իր մոտ է բերում և իր մտերիմ Ղազարին և վանահայր կարգում այնտեղ. «Ես դու յայց ելեալ խնդրել զիս, և զգեալ յաշխարհին յայնմ ածեր ի տուն, ոչ իբրև զաղքատ»