Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ սա արդեն երկրի ամենաբարձր իշխանավորն էր։ Բայց և այնպես, նրան գովելով հանդերձ, Ղազարը բնավ չի կորցնում իր արժանապատվությունը նրա առաջ։ Ընդհակաոակն, նա անմիջապես խոսելով իր մասին՝ իրեն չի համարում որևէ մեկի «ծառայ». իբրև հոգևորական նա իրեն անվանում է նույնիսկ է «ազատեալ․․․ ի ծառայութենէ աշխարհիս»։ Դրանով, ինչպես և իր ուսումով ու կյանքով, նա իրեն մինչև անգամ հավասար է դասում Վահան Մամիկոնյանին. «Ըստ այդմ մասին ի Հայս քեզ տեաոն անկ էի»,- գրում է նա դիմելով Վահանին։ Նա նրան հիշեցնում է, որ սննդակից է եղել նրան, իր մանկական կյանքով ու կրթությամբ էլ իրեն դարձյալ հավասար է համարում Վահանին։ «Ըսա այնմ ամենայնի քեզ տեառ անկ էի»։ «Իսկ ըստ աոաւելեալ շնորհիս․․․ արդարև քեզ իսկ և արժանի», գրում է նա երրորդ անդամ։ Որովհետև,- ասում է նա,- եթե այս ժամանակներում դու քո քաջությամբ պայծաոացել ես ամենքից, ես էլ իմ շնորհքով րարձր եմ շատ պարեգոտավորներից։ «Ահա անզգամեցայ և ճաոեմ. ներեմ, աղաչեմ, փոքր մի անզգամութեանս իմոյո, ասում է՝ նա․ բայց և դրանով ստույգ աոաւել քեզ իսկ էի արժանի», ավելացնում է նա չորրորդ անդամ։ «Եւ եմ ես այն Ղազար, ըստ աո ի քէն տեառնէ և այլոց բազմաց ասացածի, որում ոչ ոք գոյ փոխանակ։ Իսկ այժմ, առ նախանձու աղետի, բազմուք նկրաէին լինել իմ փոխանակ․ րայց եթե իցենւ,- բացականչում է նա մեծ հպարտությամբ և վիրավորված զգացմունքի անկեղծ արտահայաությամբ։ Եվ ամենը նա ասում է այնպիսի նրբամտությամր ու կորովաբանությամբ, այնպիսի տրամաբանությամբ ու փաստարկումով, նյութի մասերի այնպիսի դասավորությամբ, որ իսկույն իմացվում է նրա «ճարտասանությունը», և ընթերցողը համոզվում է նրա անմեղությանը և տեսնում նրա թշնամիների ոչնչությունը։

Իր հալածանքի պատճաոը Ղազարը համարում է «սաախոս աբեղաների» նախանձը։ Ինչպես որ Եզնիկ Կողրացին սատանայի հարուցած չարիքների համար իբրև պատճաո դնում է նախանձը, նույնպես և Ղազարը, և մեկ մեկ թվում է, թե որքան «ի սկզբանէ արարածոց բաղում օճիբս գործեաց նախանձ յաշխարհիս», և վերջը կցում է, թե այսպես «առ նախանձու՝ կուտէին և ի վերայ իմ բազում բանսարկութիւնս»,նա կարգով՝ մեջ է բերում իր թշնամիների զրպարտություններն ե մանրամասնորեն հերքում է կրանք։

  1. «Ղազար ասէ, թէ պոռնկութիլվն մեղք չեն. զսոյն և մարդասպանին սադրէ».
  2. Ղազարն «աղանդաւոր է».
  3. «Գամ մի պիղծ ոք է և չարագործ՝ Ղազարոյ վանք անգ են, և սիրէ զնսսա».
  4. «Մանոլկ մի՝ հոգաբարձ տեղւոյն աոնել».
  5. «Ի նա խնումն գիտնաբար խոսէր Ղազար, և այժմ անգիտաբար».
  6. «Այդ գիր ոչ կարդայ, և զընթերցուածսն այնպէս ասէ անսայթաք,որպէս թէ գրոցն»։

Այս են եղել բանսարկուների չարախոսությունները։ ճարտասանները երբ ճառ ասելիս ուզում են ազդել, թույլ փաստարկումներից անցնում են