Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բողջական վեպ, մի ընդարձակ պատմվածք։ Այլ դա եղել է տարրական ձևով, պարզ ու միամիտ մի բանաստեղծություն, փոքր քերթվածներ ու զրույցներ հերոսների ու նրանց քաջագործությունների մասին. պատմական երգեր, որոնց մեջ ասված են եղել ազնվական տոհմերի ծագումը, քաղաքների հիմնարկությունը, պատմված են եղել երկրի համար կարևորություն ունեցող դեպքեր՝ պատերազմներ, իշխող հարստությունների սկիզբը և նմանները։ Այս ամենը եղել է ավանդական վեպի տարերքը ազնվական բնավորությամբ, որովհետև դա ազնվական դասի արտադրությունն է եղել և մեծ մասամբ նրա պատվերով ստեղծված, և նրա կյանքն ու իդեալներն է պատկերացրել իր մեջ։

Ժամանակի ընթացքում այս սկզբնապէս անջատ պատմական երգերն ու ավանդությունները, հարելով իրար և նախորդ դարերից ժառանգած երգերի և առասպելների հետ, առաջ են բերել մի մեծ վիպական ամբողջություն մի քանի ճյուղերով, կազմվել է Վիպասանք կամ Վիպասանություն[1], կամ «Երգք առասպելաց», «Երգք վիպասանաց» (այլև «Երգք թուելեաց»), որ շատ վաղ մշակել են արվեստավոր երգիչները-վիպասանները։ Դա մեր աոաջին ավանդական վեպն է կամ առաջին հին վեպը, որ ծագել ու զարգացել է մեր վաղ ֆեոդալիզմի սոցիալական պայմաններում, դրանց հետևանքով և դրանց համապատասխան, իբրև արտահայտություն իշխող դասի վերին խավի շահերի։ Բայց չպիտի կարծել, թե մեր այդ վեպը, ինչպես և մյուսները, սահմանված են եղել միայն ազնվականության համար։ Իշխողները միշտ էլ աշխատել են իրենց իդեալները պատվաստել ոչ միայն ազնվականների, այլև ռամիկների մեջ. Ինչպես 5-րդ դարի հեղինակ Փավստոս Բուզանդից իմանում ենք, մեր շինականությունն էլ սիրով լսելիս է եղել Հայոց Վիպասանությունը։

Տես՝ Աոաջին հավելված՝ «Վիպասանքի պատմական հիմքը»։

4. Արտաշատյան և Արմավիրյան վիպական ցիկլեր և Գողթան երգիչներ։ —Թե Հայաստանի ո՞ր կողմերում է ծագել, զարգացել և տարածված եղել հայոց աոաջին հին վեպը, այդ մասին վկայված տեղեկություններ չունենք։ Բայց այլ ազգերի վեպերի ծագման և զարգացման մեջ եղած մեծ նմանությունը թույլատրում է մեզ որոշել այն, որի բացատրության համար չունենք բավարար փաստեր։ Պատմական երգն ու զրույցը ծագում են ընդհանրապես այն տեղերում, կամ այն տեղերի մոտերը, ուր կատարվել են վեպի նյութ դարձող պատմական նշանավոր եղելությունները, և ավելի ևս այն տեղերում, ուր իրապես ապրել ու գործել են վեպի պատմական հերոսները, ուր և հետաքրքրվել են նրանց բախտով։ Արդ՝ Վիպասանքի մեջ մտնող ամենահին պատմական ավանդությունները վերաբերում են Արմավիրին ու Երվանդաշատին և Արտաշատին։ Հետևաբար պետք է ընդունել, որ այս քաղաքներում կամ դրանց կողմերում են սկիզբն առել վիպական երգերն ու զրույցները։ Աոանձնապես Արաաշատ քաղաքի շուրջը պատմվել ու երգվել են ավանդություններ, որոնք կապված են եղել Արտաշատի իշխողների, Արտաշես Ա-ի, Մեծն Տիգրանի և իր զարմերի, ինչպես և ուրիշ-

41

  1. Մ․ Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 283-379