Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յանձանց քաջութիւն՝ անուանի յիշատակ թողցեն զկնի իւրեանց՝ անձանց և ազգի: Իսկ ծոյլքն և վատքն հայելով յանձինս և լսելով զայլոց զպարտաւանս՝ ի բարի նախանձն կրթեալք ջանասցին լաւանալ: Ըստ այսմ օրինակի զզուշացեալ ստիպեցուցանե զմեզ տերն Մամիկոնեից Վահան, զօրավարն Հայոց և մարզպան, որսյ հասեալ հրաման առ իս Ղազար Փարպեցի» (էջ 12 և հա.), Ուրեմն Վահանն է Պատմության ծրագիրն ու նպատակը նշել. նա հրամայել է գրել և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ պատմություն, ուսուցանելու և խրատելու նպատակով, ինչպիսի ծրագիր ու նպատակ ունեցել են և մեր բոլոր հին պատմագիրները, հարկավ և ինքը Ղազարը:

Որ Վահան Մամիկոնյանը ցանկացել է Բուզանդի թողած տեղից շարունակել պատմությունը, այդ հասկանալի է, թե ինչու: Բուզանդի Պատմության մեջ փառաբանված էր Մամիկոնյան տոհմը. Վահանը մտածել է, որ դրա շարունակությունը լինի Ղազարի գործը, և միջին նույն կերպ հանդես գան Մամիկոնյանները: Եթե հունական ուսում ստացածները, ինչպես Ղ. Փարպեցին, այլև Մ. Խորենացին, հետևում էին հունական զուսպ դպրությանը, բնականի սահմաններից դուրս չեկող արվեստին, մյուսների համար, որոնցից էր և Վահանը, սիրելի էին, անշուշտ, ուրիշ տիպի երկերը, հին հայկական ժողովրդական զրույցներն ու վիպասանությունը և Բուզանդի Պատմությունն իր հերոսական զրույցներով ու քաջագործությունների վեպերով, թեկուզ խիստ չափազանցրած: Բայց Ղազարը չէր կարող այդպիսի երկ արտագրել: Նախ՝ նրա առաջ չկար վիպական բանահյուսություն, ապա նա ընդունակ չէր այդպես պատմագրելու: Եվ լոկ համեստության համար չէ, որ նա գրում է, թե Վահանը «բռնադատեաց զկատարութիւն մեր … զձեռն արկանել ի գործ, որ ի վեր քան զկար գիտութեան մերոյ էր»: Բացի այդ՝ նա ուրիշ կերպ էր ըմբռնում գործը. թե պետք է, ինչպես վարվել են լավ հեղինակները, պատմագրել «զյորինուածս բանից ստուգապատում կարգեալ … չաոնել մարդահաճութեան բանից յավելուածս»,ունելով… զհիմն ուղղափառ հաւատոյ»։ «Պիտոյ են յարմարութիւնք բանից, որոշեալ կարգադրութիւնք ըստ հրամանի կանոնեալ գիտութեանն, բերել պատկառելով ստուգագրութիւն անպարսաւ յականջս քո իմասաասէր լսողաց, չյաւելուլ զանեղևալսն յընդունայն աճմունս բանից, չնուազեցուցանել զեղեալսն և կարճակտուր պատմել բանիւք անփութութեամբ. այլ գբնտւն ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտնութիւն»։ Չնայելով իր այս հասկացությանը նա գրել է մի պատմություն, որ թեպետ ոչ Բուզանդի վիպական ոճով, բայց մի յուրատեսակ վիպական պատմվածք է, մի ուրիշ տեսակի հերոսական գովաբանական երկ Մամիկոնյանների համար, առանձնապես Պատմության երկրորդ և երրորդ դրվագները, և այդ բավարարություն կտար Վահանին։

5. Աղբյուրները։— Այսպիսի մի գործի համար, որ սկսվում է հեղինակի ծննդից կես դար առաջ, հարկավոր էին աղբյուրներ, և սրան է ակնարկում Հազարը գրելով. «Եւ զի նաւացն տախտակք առանց բազմաց սատարելոյ չհնարին լինել յանօթ պիտանացու, քանի՞ ևս առաւել այսպիսի մեծ և հոգևոր գործոյ ձեռնարկութիւն, ուր բազում կարևոր պէտք էին առաքինի արանց օգնականութեան»։ Ագաթանգեղոսի և Բուզանդի Պատմությունները