— Արդարև ողջ իցէ հոգւով,– արդյոք նա, ամուսինը, ողջ է հոգով,- Եվ երդվեցրեց նա լրատուին, որ ամեն բան հայտնի իրեն։ Լրաբերն էր ասաց արտասվելով.
— Այրն քո ուրացաւ զճշմարտութիւնն և երկիր եպագ ատրուշանացն և եղև ընդ պարսկական օրինոքն։
«Եւ տիկինն յերկիր կործանեցաւ,» շարունակում է վիպագիրը,– լայր դառնապէս և եղուկ զայրն գուրացեալ յասաուծոյ ասէր, և աւազ զորգիսն վարկանէր»,— և տիկինը գետին կործանվեց. լալիս էր դաոնապես, վայ էր տալիս ուրացող ամուսնուն և իր որդիներին ավաղում, խղճում։
Այս անարգված կնոջ աոաջին հոգսն, ուրեմն, դեռ իր համար չէ, այլ միտն ընկնում է իսկույն ամուսինը, որ եղկելի, ողորմելի է դարձել իր ուրացությամբ, և իր գավակները, որոնց ստիպմամբ պետք է ուրանալ տային իրենց հավատը, մանավանդ իր դուստրը, որ բռնի ամուսնությամբ պիտի կենակցեր իր հոր հետ։ Սկսվում է նրա տառապանքը։
Երկար ողբում և արտասվում է։ Նա ուրիշ հնար չունի որդիներին ուրացությունից փրկելու, բայց եթե, իբրև հավատացող կին, զավակների հետ գնալ եկեղեցի և աղոթել։ Նրա հոգսն այժմ միայն իր գավակներն են, որոնց ինքն «արդարությամբ սնուցել է իր բազուկների վրա», նրանց հանձնում է աստուծու խնամքին, որ «ամպարշտությամբ լի ուրացյալը», չկարողանա որսալ նրանց «ի վիհս կորստեան»։ Իսկ իր վերաբերմամբ աղոթելիս արդեն պարզ որոշում է անում այդ անարգված կինը, «պատրաստ, եմ ես,– ասում է նա, —չարչարել և մեռանել․․․ և ոչ հաւասարել կամաց ուրացողին և պիղծ անկողնակցին»։ — Նրա վիճակը վճռված է արդեն, նա այլևս «պիղծ անկողնակցի» կինը չի ուզում լինել։ Դրանով կլուծվի իր անարգանքը։
Երեկոյան ժամերգությունը կատարում են. ամենքը սգակից են նրան, բայց չեն համարձակվում բան խոսել նրա հետ։ Նա դուրս է գալիս, մտնում եկեղեցու մոտ մի փոքրիկ տնիկ և դարձյալ ամբողջ գիշերը լալով ողբալով աղոթում է անդադար, սրտի դառնությունից ոչինչ չի ճաշակում։ Մերձավորներից ոչ ոք չի համարձակվում մի բան խոսել նրա հետ։ Եպիսկոպոսն այն ժամանակ բացակա էր Բդեշխի տնից, Տիկնոջ դռան երեցը միայն համարձակվում է մխիթարել նրան այս անասելի վտանգի համար և շատ խոսքերով քաջալերել և հուսադրել։ Մերձավորները վերջապես ասում են, որ մի փոքր կերակուր և ըմպելի ընդունի նա։ Տիկինը լսում է նրանց և փոքր ինչ կերակուր և ըմպելի ընդունում, և ապա ամբողջ գիշերը դարձյալ անց է կացնում աղոթքով, սաղմոսերգությամբ և գիրք (=Ս. Գիրք) կարդալով։ «Եւ փոքր ինչ մըրկեալ սիրտն ը տարակուսեալ և խռովեալէ կազդուրէր յուսովն աստուծոյ»։
Առավոտյան ժամն ասում են, պրծնում։ Այդ ժամանակ դռան քահանան դարձյալ մոտենում է տիկնոջն ասում․
—Զի՞նչ եղիր ի մտի և զի՞նչ ունիս առնել, որ յարուցեալ ի վերայ քո պատերազմ յուրացողէն յաղագս միաւորութեանն իւրոյ վասն դստերն, որ ըստ Պարսկաց օրինին հանդերձեալ էր առնուլ իւր ի կնութիւն․․․,- Ի՞նչ ես մտածում, ի՞նչ պիտի անես, ուրացողը քո դեմ պատերազմելու է