Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպեսզի միավորվի իր դուստրի հետ, որին պատրաստվել էր կնության առնելու ըստ պարսկական օրենքին․․․

Այսպես՝ քահանան հիշեցնում է Շուշանիկին, ինչ որ ամենից սոսկալին էր. հայրը պատրաստվում էր կնության աոնել իր հարազատ դուստրը, և ինչպես համառոտ վկայտրանության մեջ ասված է, այդ անառակը «վասն դստերն իւրոյ հմուտ ընդ զրադաշտական օրինոքի մոդութեան»։։ Եվ տիկինը պատասխանում է քահանային.

— Այդ է հենց նեղություն ու վիշտ պատճառում ինձ, իմ որդիների և դուստրի ու ցավը, որովհետև դիտեմ իմ մարդու ամպաչրշտությունը, դրա համար էլ այսքան երկար սուղ եմ անում և արտասուք թափում։

Եվ սկսում է նա ողբալ.— «Ո՞վ կտա իմ գլխին ջուր և իմ աչքերին արտասուքի աղբյուրներ և օթևան անապատում, որպեսզի լայի ճշմարիտ աստուծուն ուրացող իմ ամպարիշտ ամուսնուս անբժշկելի վերքերի համար և իմ ծնունդների տարակուսանքի համար․․․ Ո՞վ այսքան կորստի համբավը լսի և չողբա. Ար լսելիքը կդիմանա այս կորստի լուրին, որ ոչ մի մխիթարության նշույլ չունի, Ար տեսանելիքը կտանի ամպարիշտ և ուրացող մարդու տեսքը․․․ Ո՞վ է այն հանճարեղն և իմաստունը, որ կարողանա այս դեպքի լուծումը գտնել, ասացեք, ով մարդիկ… Կորավ հավատս, հույսսկտրվեց երկրից և մարդկանցից, հույսս մնաց միայն ամենակալ աստուծու վրա, որ փրկի ինձ։ Եվ երանի տար նա ինձ աղավնու թևեր, որ թռչեմ, հասնեմ, դադարեմ անապատում և մի փոքր սթափվեմ իմ այս մրրկած սրտնեղությունից ու վհատությունից… Ես պատրաստ եմ ինձ բանտի ու կապանքի և ամեն տեսակ կտտանքի մատնելու, որով կնեղի ինձ ուրացողը, որպեսզի աստուծով ապրեմ և չթողնեմ իմ հայրերի, Հայոց լուսավորիչների ավանդությունը… Անշարժ և անդրդվելի հաստատ կմնամ տիրոջ զորությամբ և շնորհիվ, և ուրացողի հետ չեմ միավորվիլ և պղծվիլ..»։

Ընթերցողը կամ ունկնդիրը,– որովհետև վկայությունները կարդացվում էին եկեղեցում ժամավորի համար,— հետաքրքրվում է արդեն, թե ի՞նչ ելք պիտի ունենա երկու ամուսինների վերաբերմունք դեպի միմյանք- մեկն ուժեղ, բդեշխ, հենված պարսկական թագավորի իշխանության վրա, մյուսը թույլ և անոք մի կին, որին տանջում է ոչ միայն իր անարգված վիճակը, այլ ավելի ևս իր զավակների և ամենից շատ իր դուստրի։

Այն Ժամանակ ուրացած Բդեշխը վերադարձավ, եկավ Վրաստան իր տունը,– պատմում է վիպագիրը։– Նա կանչեց իր եպիսկոպոսին և քահանաներին, խոսեց նրանց հետ ողոքանքով, խոստացավ պարգևներ տալ նրանց և ավելի լավ վարվել նրանց հետ, «Միայն թե,— ասում էր,— մի խորշեք իմ տերությունից»։ Նրանց միջոցով լուր ուղարկեց Շուշանիկին, որ ետ դառնա իր մտքից և համաձայնի իր ամուսնու կամքը կատարելու և աշխարհի փառքն ավելի վայելելու, քան առաջ։ Նրանց, հետները և Բդեշխի եղբայրը՝ Ջոջիկ, գնացին տիկնոջ մոտ, ամենքն էլ արտասվելով դժվարանում էին ասել նրան ուրացողի պատգամները։ Վերջապես շատ ողբալուց և հառաչելուց հետո՝ եպիսկոպոսն ու Ջոջիկը հայտնեցին նրան Բդեշխի ասածները, Շուշանիկը խիստ խոսքերով պատասխանեց եպիսկոպոսին.