Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կության և երկարնակության խնդրին։ Այդ գրության հունարան լեզուն քիչ մութն է, մասամբ աղճատման պատճառով, բայց ընդհանրապես հաս կանալի է։ Քերդողահայրն առանց Քաղկեդոնի անունը հիշելու՝ գրում է երկարնակության դեմ և պաշտպանում է միաբնակությունը փիլիսոփայորեն,պարզ տրամաբանությամբ։ Թուղթն սկսվում է այսպես. «Տազագս ի կատարեալ կենդանի ընդէր մի բնութիւնս,֊այն մասին, թե ինչու շատերից կազմված կենդանին մեկ բնություն ունի։ Եվ անմիջապես կցում է. «Այլ միոյ կենգանոյն՝ հարկ է ե բնութիւն մի լինել», —որովհետև մեկ կենդանին պետք է և մեկ բնություն ունենա։ Նա այդ ապացուցում է նաև հունական իմաստասիրությամբ մարդու օրինակով. «Զմարդ ի չորից նիւթոց բնաւորեցին, ի հողոյ, և ի ջբոյ, և յաւդոյ, և ի հրոյ. յազագս ջերմութիւն և ցրտութիւն և խոնաւութիւն և ցամաքոլթիւն ի նմա համեմատելով, և զաՕձՕետամաս0․․․։ Զի այսքանեացո կատարելութիւն մարդոյն, ընդէ՞ր ասի մի բնութիւն… Քանդի մարմին իսկ հոգի, և ոչ անձն մարմին, և կիրք այլ և այլ երկաքանչիւրոցն, և անզանգ և անշփոթ է կցորդութիւնն…Այսպիսի ուրեմն գադափաբաւ և արարչական Բանին իմանի տնաւրէնութիւնն… զծառային ընդունելով պատկեր՛ ոչ յևղլով կամ սպառելով ի բաց բաըձութեամր միոյն զմիւսն, այլ անմեկնելի հաղորդութեամբն։ Վասն որոյ և ի յոյժ ճահողագոյն թուի խոստովանողաց մի բնութիւն ասելով… Ապեթէ հակառակս ինչ վարկանիցին ոմանք՝ զպատասխանեալգ անկարելի համարելով, որպէս ՜թէ երկուս բնութիւնս պատշաճիցէ ասել, գիտասցան, զի գնայն գանհնաբալթխն է ի մարգս,» նաչի ոչ միայն ի փիլիսոփայական ստորոդութիւնսն, այլ ն սուրբ գիրք աստուաեաշունչք»,֊Մարդս չորս նյութից է կազմված՝ հողից, ջրից, օդից և հրից, հավասարապես ունենալով իր մեջ ջերմություն ու ցրտություն և խոնավություն ու ցամաքություն, նաև հոգի հոամառո է…։ Որ այսքան բանից է հորինված մարդը, հապա ինչու մեկ բնություն է ասվում… Որովհետև իսկապես մարմինը հոգի չէ, և ոչ հոգին՝ մարմին, և երկուսի էլ կիրքերը զանազան են, և կցորդությունը՝ անգանգ և անշփոթ։ Այսպիսի մի կերպ էլ հասկացվում է արարչական Բանի տնօրենությունը… Ծառայի այսինքն՝ մարդու, Մ. Ա․] պատկերն ընդունել է նա ոչ փոխվելով կամ մեկը մյուսին սպառելով, վերացնելով, այլ անմեկնելի հաղորդակցությամբ։ Ուստի ի դեպ և պատշաճ է թվում, որ խոստովանողները [=ճշմարտությունը դավանողներրը] մի բնություն են ասում, իսկ եթե ոմանք հակաորակը