Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեաե,—ասում է նա, — ես իմ երիտասարդության ժամանակ շատ եմ կացել Հայաստանում և տգիտություն էր այնտեղ»։

Տյուքիկոսը սիրում է Անանիային, ինչպես իր որդուՆ, սովորեցնում է նրան իր բոլոր իմացածները, «Եւ ուսայ լիով զարուեստ համարոզութեան»։ Ութ տարի Անանիան մնում է նրա մոտ, սովորում, հմտանում է՝ կարդալով շատ գրքեր, «որք չէին թարգմանեալ ի մեր լեզուս» ասում է նա։–Զի կայր նա անչափ գրեանք, գաղտնիք և յայտնիք, (եկեղեցականք) և արտտքինք, արուեստականք և պատմագիրք» բժշկականք և ժամանակագիըք։ Եվ ինչ մեկ մեկ անվանեմ,—ավելացնում է նա,—որովհետև ոչ մի գիրք չկար, որ նրա մոտ չգտնվեր։ Եվ նա թարգմանության այսպիսի շնորհք ուներ, երբ կամենում էր հունարեն գրվածները Հայերեն թարգմանել, կանգ չէր առնում, ինչպես ուրիշ թարգմանիչները, այլ հայերեն լեզվով կարգում էր ինչպես Հայերեն գրվածները, Եվ նա պատմեց ինձ, թե ինչպես է հմտացել հայ լեզվին և այս գիտությանը։ Ասաց թե՝ Ես երիտասարդ ժամանակ Տրասլիզոն քաղաք ում կենում էի ՀովՀաննես զորավարի դռանը, զինվոր էի դարձել Հայաստանում և երկար ժամանակ, մինչև Մորիկ թագավորը, մնալով այնտեղ՝ սովորել եմ հայ լեզուն և դպրությունը, իսկ երբ պարսիկները հարձակվեցին հույների վրա։ վիրավորվեցի պատերազմում, փախա Անտիոք, և բոլոր ստացվածքներս ավարի առնվեցին։ Այն ժամանակ ես Աստուծուց խնդրեցի վերքերիս բժշկություն և ուխտեցի ասելով. Եթե ինձ կյանք շնորհես, անցավոր գանձեր չեմ ժողովիլ, այլ կհետևեմ գիտության գանձերին… Ողջանալով՝ գնացի Երուսադեմ քաղաքը, այնտեղից Ալեքսանդրիա, և այնտեղից Հռոմ և մի ժամանակ մնալով այնտեղ, դարձա Կոստանդնուպոլիս և գտա իմաստասերների քաղաքի ուսուցիչ Աթենասին, մի երևելի մարդու, և նրա մոտ ուսման մնացի ոչ սակավ տարիներ։ Եվ կատարյալ իմաստությամբ դարձա այս տեղս։ Եվ սկսեցի վարդապետել և սովորեցնել։

Սակավ տարիներից հետո,—շարունակում է Անանիան,—վախճանվեց վարդապետը, և նրա աշակերտներից ոչ ոքի նմանը չգտնելով թագավորի ու իշխանների հրամանով հրավիրակներ ուղարկվեցին, որպեսզի նա (Տյուքիկոսը) գնա նստի իր ուսուցչի աթոռին, բայց նա հանձն չառավ ասելով թե՝ ես ուխտել եմ երկնավոր թագավորին, որ չհեռանամ այստեղից ու բոլոր աշխարհներից, նրա ծովածավալ գիտության համար, նրա մոտ էին գայիս —

Եվ ես տրուպս հայերից,—շարունակում է Անանիան,—նրանից այս զորավոր արվեստը, որ թագավորներին է ցանկալի, և մեր աշխարհը բերեցի աոանց որևէ մեկի օգնության, միայն իմ ջանքով, աստուծու ոգնությամր և սուրբ Լոլստվորչի աղոթքով, թեպետ և ոչ ոք շնորհակալ չեղավ իմ աշխատությանս համար, և մեր հայերը չեն սիրում իմ իմաստություն կամ գիտություն, այլ ծույլ ու ձանձրացող են։ Որովհետև երր Հայաստան եկա, շատերն եկան ինձ մոտ ուսանելու,բրայց մի քիչ գյխի ընկնելուց հետո՛ չմնացին, որ այս արվեստն ավարտեն, այլ ինձ թողին ու մի կողմ քաշվեցին, և սկսեցին սովորեցնել՝ ինչ որ չգիտեին և չէին հասկացել։