Իր աշխատություններից երևում է, որ Անանիան եղել է մի բեզմնավոր լուսամիտ հեղինակ, սիրող ճշմարտության, ատեցող բռնություն, ձգտող բնությունն ուսումնասիրելու, և սնոտիապաշտությունների հակառակը ընդունելով հանդերձ մեծ մտածողների և Ս. գրքի հեղինակությունը՝ նա կուրորեն չի հետևում հեղինակավորներին։ նա խոհական դեմք է. ունի իր համոզումները։ Բերելով ուրիշների կարծիքները, երբեմն նույն խնդրի մասին մի քանիսինը, ինքը քննադատելով մերժում կամ ընդունում է մեկը կամ մյուսը։ Այսպես, օրինակ, նա չի ընդունում ուրիշների կարծիքը, թե բարի փիլիսոփաները երրորդության խորհուրդն էլ իմացել են, նա այդ հերքում է։ Երբեմն նույնիսկ Աստվածաշնչի ասածն էլ չի ընդունում նա: Այսպիսի դեպքերում, ինչպես միշտ, օգնության է հասնում մեկնությունը։ Այսպես, օրինակ, վերաբերմամբ «երրորգ երկնքի», որ հիշում է առաքյալ Պողոսը, «Եւ վասն երրորդ երկնի արտաքինքն ոչ հաւանին, և ոչ բնագիր ինչ մեզ յաւանեաց, Բայց վասն ի ՊօղոսԷ կոչելոյ՝ ես այսպէս հաւանիմ, եթէ զերկրէս ասիցէ, զի ուր սէսաոլած է՝ նա երկին կոչի։ Եւ փրկչին յեբոյ քրիստոսի ասաոլձոյ ի վերայ երկրի շրջելով՝ երկին ասեմ կոչիլ ի Բերելով մի շարք կարծիքներ արտաքիններից, թե ինչպես կամ ինչի վրա երկիրը տեղում մնում է, հիշում է և Սաղմոսի խոսքը, թե՝ «ի վերայ ծովու հիմուն արկ նմա երկրի,—Աստված ծովի վրա է ձգել երկրի հիմքը, Անանիան այդ չի ընդունում. բացատրելով այսպես. «Կարծեմ թէ վասն զի խառն ընդ սանդարամետս է չուրն՝ զայնմէ ասիցէ, զի քրոց ի վեր ունել զերկիր՝ տարակոլսին միտքս, թէ ղիմէրդ ի վերայ այնչափ բնութեան չուրցն կայցէ անչափ ծանրոլթիլն երկրիս և ոչ ընկղմի, և ոչ զերծեալ փրծանի յամենայն կողմանց սորեալ և ընկղմնալ ի չուրս»։ Կնշանակի՝ Անանիան որոշ չափով ազատախոհ է. նա բոլորովին չի կաշկանդված Ս. Գրքով:
Նա հետևում է եկեղեցու տոներին հայրերին ու վարդապետներին, որոնք հին իմաստասերներից շատ բան ասել են եկեղեցու մեջ (ընկալեալ յեկե– ղեցի ասին), և մեր հոգևոր հարանցն աոաջնոցն ընկալեալ ի նոցանէ ղարամադիր առացեալսն», և այդ վարդապետք եկեղոցույ, ուսումնասիրություն զանձինս իւրեանց տուեալ՝ անցին ընդ ամենայն ճգնութիւնս, պահելով աստուածային հաւատս՝ մկրտեցին ի խորս գիտութեան. քանզի և գրիվ օրէնքս ոչ ընդդեմ են բնական իմաստութեան»: «Ապա եթէ միաբանութիւն է, դաստիարակ եղեն մեզ աոաջին իմաստասէրքն»,–եկեղեցու վարդապետներն իրենց նվիրելով ուսումնասիրության՝ ամեն ջանք թափեցին, և ասաուծու հավատքը պահելով հանդերձ՝ միջամուխ եղան գիտության խորքը, որովհետև գրավոր օրենքը գհմ յե բնական գիտության։ Ապա ուրեմն եթե այդ երկուսն այդպես միաբան են միմյանց հետ, մեզ համար դաստիարակ են դարձել աոաջին իմաստասերները,— եզրակացնում է Անա