Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչերի յերեսաց ամենայն կենդանեաց»։ Արդ՝ պարտիմք հտւատալ մեծի վարդապեաին և նորուն նմանեաց սրտանցն աստսւտծայնոց. և ոչ արտաքնոցն։

Այս հատվածը մի գեղեցիկ օրինակ է Անանիայի մտածելու եղանակի, միաժամանակ և նրա գրական ոճի, թե ինչպես է նա շարադրում։ Միամիտ է, բայց այդ միամտությունն իր գարինն է. թե չէ՝ Անանիան երկար խորհող է նույն նյութի մասին, այնպես որ մինչև անգամ երազ է տեսնում։ Չպիաի մոռանալ, որ այն ժամանակ երկրագնդի մասին ծանոթությունը շատ նեղ ու սահմանափակ էր. մարդիկ Հնդկաստանի անունը լսել էին, սակաֆլերն էին մուտք գործել այնտեղ, և Միջերկրական ծովից շատ դենը չէին համարձակվում անցնել։

2. Երկերը։—Անանիա Նիրակացուց՝ բացի վերևում հիշված ժամանակագրությունը՝ մնացել են մի շարք ուրիշ աշխատություններ ևս, որոնք որևէ առնչություն ունին համարողության, կամ ասմարագիտության և տիեզերագիտության հետ։ Նրա երկերը, սակայն, մինչև այժմ դեռ բոլորը չեն երևան հանված և կարգի բերված։ Դրանք հաճախ փոքր մասերով են մնացել և ոչ ամբողջական ձևով. Պարզված չէ, թե արդյոք Շիրակացին ինքն է այդպես մաս֊մաս հորինել, թե հետագայում քաղվածորեն արտադրություններ են արված։ Նրա երկերից այստեղ հիշենք արդեն տպագրվածները։

Ա)«Անանիայի Շիրակացույն համարողի ստացեալ ի յայտնութիւն տեռան և փրկիչն մերո»յ։ Սա մի ասացված կամ ճառ է, որի մեջ հաշիվներով և պատմական տեղեկություններով ապացուցվում է, որ Ծննդյան տոնը պետք է կատարել ոչ թե դեկտեմբերի 23-ին, ինչպես վարվում են հույները, այլ հունվարի 3-ին, մկրտության տոնի հետ միաժամանակ, ինչպես անում են հայերը, պահելով հին սովորությունը։ Այս ճառը ծագել է ժամանակի գործնական պահանջից, հայերի վրա իշխող հույները ոչ միայն դավանարանական խնդիրներ էին հանում, այլև տոնակատարության օրերի համար նեղություններ էին պատճառում հայերին։ Դա մի պատասխան է ուղղված այդպիսի հույներին։ «Ցայսմ կացցուք հաստատուն անխախտելի,—բացականչում է Անանիան,—և քաւ և մի լիցի մեզ յերկուս բաժանել. այլ ի միում աւուր արասցուք և դմկրաութիւնն. հետևեսցուք սրբոց աոաքելոցն և երանելեաց հարցն, որ ի Նիկիա, և մերոց վարդապեաացն… Հունաց զայս արասուք պատասխանի… Առ ձեզ այլ ոչինչ ունիմք պատասխանիս, զի ոչ հրամայեք գործ ճշմարտութեան, այլ միշտ իշխանութեան, բնութեան և ճարտարապետութեան»։

Բ) Անիայի Շիրակացույ Համարողի ասացհալ ի զատիկ տեառն։Պակաս դժվարություն չէր պատճառում այս զատկի տոնը, որ կապված էր գարնանմտի գիշերահավասարի, սրանից հետո եկող առաջին լուսնալարի ու սրան հաջորդող կիրակի օրվա հետ, կախված էր, ուրեմն, թե լուսնական և թե արեգակնային շրջաններից։ Իսկ դրանց հաշիվներն անել հեշտ չէր։