Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերում է միայն տիեզերագրական մասի՛ն, Անանիայի բառով՝ «զարդին» [1] և որ տոմարը հետո է կցված դրան։

Զ) «Աշխարհացոյց.։ Այս անունով մնում է հնուց մի աշխարհագրություն, մի շատ կարևոր գործ, որի երկու խմբագրություններ կան ընդարձակ և համառոտ։ Այս երկուսն էլ, ինչպես կարծում են, մեկը մյուսից անկախ համառոտված են մի նախնական բնագրից[2]։ Կան հեղինակներ, որոնք «Աշխարհացույցը» վերագրում են Մովսես Խորենացուն, ինչպես է և այդ երկի նորագույն ձեռագիրների մեջ․ մինչդեռ հնագռւյն ձեռագիրներն անանուն ունին այդ գործը։ Բայց քննադատ բանասերների մի մասն այն կարծիքին է, թե «Աշխարհացույցը» 7-րդ դարի երկ է, և հեղինակն է Անանիա Շիրակացին։

3. Անանիայի տիեզերական տեսությունը։– Անանիան սովորաբար ուրիշների զանազան կարծիքներ է բերում նույն նյութի մասին, բայց քանի որ նա ղրանցից մեկն ու մեկն է ընդունում, կամ իր սեփական կարծիքը հայտնում, կամ վերջն «անգիտելի» համարում, ուստի նրա աշխատության մեջ երևան է գալիս նրա աշխարհհայացքը, որ բոլորովին ինքնուրույն չէ, նա հետևում է Բարսեղ Կեսարացուն, Փիլոնին, Արիստոտելին և ուրիշներին, տեղ տեղ նույնիսկ թարգմանաբար, նրա աշխարհայացքին չպիտի մոտենալ, հարկավ, մեր ժամանակի, տեսակետով, և կամ նշել, թե նրա աշխատություններից ինչ օգուտ կա մեր հասարակության համար, այլ թե նա ինչ առաջադիմական քայլ է արել իր ժամանակին մի ամբողջական տեսությամբ մանրամասն և ընդարձակ խոսելով տիեզերքի կազմության և բնական երևույթների մասին, թե ինչպես նրա երկերի մեջ իրենց գիտական բացառությունը գտնում են՝ երկինք, երկիր, աստղեր, արեգակ ու լուսին և նրանց շարժումները, ապա՝ ձյուն, անձրև, կարկուտ, որոտմունք և այլն։

Այստեղ կարևոր չէ նրա տեսությունը բացատրել, Այսքան միայն ասենք, որ նա խոսում է՝ երկնքի կազմության, երկրի, երկրաշաբժի, ծովի, երկնային զարդի (այսինքն՝ արեգակի ու լուսնի և աստղերի), լոիսատուների համակարգության, նրանց շարժումների, դարմանագողի ճանապարհի, բևեռային աստղերի, լուսնի լույսի, լուսնի ու արեգակի խավարման, լույսի ու խավարի մասին և այլն։ Այստեղ կանգ չենք առնի Անանիայի օդերևութաբանական տեսության մասին ևս, որով նա բացատրում է բնական երևույթները[3]։ Այս ասենք միայն, որ նա առանձնապես խոսում

  1. «Զարդ» բառը բառացի թարգմանություն է հունարեն «կոսմոս» բառի, որ նշանակում է նախ՝ «զարդ», ապա՝ կարգավորության կարգ, տիեզերքի կարգավորությունը կամ կարգավորյալ համաշխարհ, տիեզերք, առանձնապես աստեղազարդ երկինքը․ «երկնային զարդը»։ Այս երկրորդ նշանակությամբ այդ բառը գործածել է, ինչպես կարծում են առաջին անգամ Պիթագորաս փիլիսոփան, և դրա այդ իմաստով կազմված են կոսմոգրաֆիա-տիեզերաբանություն, և կոսմոլոգիան-տիեզերաբանություն
  2. Տպագրված է 1) «Մովսէսի Խորենացույ Մատենագրությունը։ Վենետիկ 1943» (այլև 1988 թ․) հրատարակության վերջում, էջ 588 և հան 5,) ընդարձակը՝ ֆրանսերեն թարգմանությամբ հանդերձ Արսեն Սուքրիի․ «Աշխարհացոյց Մովսեսի Խորենացույ յաւհլուանովց նախնեաց», Վենետիկ 1884
  3. Տ․ Մկրտչյան․«Անանիա Շիրակացի», Վաղարշաբատ 1806, էջ 5 և հան․ 30 և հան․ 36, այլև «Անան․ Շիր․ Մնաց․ բանից», էջ 63, 65 և հան․ Անան Շիր․ Տիեզ․ և ասմար, էջ 80