Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զերկիրս Հայոց։ Բայց միայն աստուածտսէր և քաջ իշխանն Ռշտունեաց գաւառին Թէոդորոս կազմէր զզաւրս իւրոյ կողմանն Հանապազ և զզուշանայր զտիւ և զգիշեր ըստ իւրոյ քաջ իմաստութեանն, ոչ սակաւ աւճիրս սրծէր ի թշնամեացն։ Եւ շինեալ զԱղթամար կղզի՝ անդ ապրեցուցանէր բազում գաւառա։ Այո պատրաստության հետևանքն այն է լինում, որ երբ արաբացիները Հունաց կողմից անպաշտպան երկիրն ավերում ու գերում են, Թեոդորոսն է միայն կարողանում ասպատակությունների առաջն առնել։ Ուստի և նա Հունաց կայսրից Հայոց զորավար է կարգվում և պատրկություն ստանում, ապա և Հայոց աշխարհի իշխան դառնում։ Այնուհետև, չնայելով տեղական հույների հանած ամեն տեսակ արգելքներին, նա Հայաստանում ժամանակի միակ կռավտրիչն է մնում և հաղթություններ տանելով արաբացիների վրա՝ շատ գերիներ և ավարներ է ազատում։

Բայց վերջիվեջո Թեոդորոսը տեսնում է, որ Կ․ Պոլսում ներքին խռովությունները չեն պակասում, որ Հույները մեր երկիրն անպաշտպան են թողնում և միայն կրոնական հալածանքներ հանում Հայերի ու Հայ եկեղեցու դեմ, և որ, վերջապես, Սասանյան պետությունն ընկնում է արաբացիների աճող զորության առաջ, այդ ժամանակ նա, երբ արաբացիները նորից հարձակվում են հայերի վրա, իր հետ միաբանեցնում է բոլոր հայ իշխաններին ու ենթարկվում արաբներին՝ շատ պայմաններով դաշինք կռելով Մուավիայի հետ 852 թվականին Հայաստանն այդ դաշինքով պահում է իր ինքնուրույնությունը, և նախարարներն ստանում են մեծ արտոնություններ։ Բերենք այդ դաշինքը։

«Արդ՝ խտւսեր ընդ նոսա իշխանն Իսմայելի և ասէր. «Այս լիցի ուխտ հաշտութեան իմոյ ընդ իս և ընդ ձեզ՝ որչափ ամաց և դուք կամիջիք. և ոչ առնում ի ձէնջ սակ ղերեամ մի, ապա յայնժամ տաջիք երդմամբ, որչափ և դուք կամիջիք։ Եւ հեծեալ կալեք յաշխարհիդ ԺԵ ( =15 ) հազար, և հաց յաշխարհեն տուք, և ես ի սակն արքունի անդարեմ, և գհեծեալսն յԱսորիս ոչ խնդրեմ. բայց այլ ուր և հրամայեմ՝ պատրաստ լիցին է գործ, և ոչ արձակեմ ի բերդորայն ամիրայս, և ոչ տաճիկ սպայ՝ ի բազմաց մինչև ցմի Հեծեա։ Թշնամի մի մտցէ ի Հայս, և եթկ Գայ Հոռոմ ի վերայ ձեր՝ արձակեմ ձեզ զաւրս յաւգնականութիւն՝ որչափ և դուք կամիցիք։ Եւ երգնում ի մեծն Աստուած՝ եթե ոչ ստեմ»։


Հույները զայրանում են, և անձամբ զալիս է կոստանդ կայսրը հարյուր հազարանոց բանակով պատմելու Թեոդորոսին և հայ իշխաններին։ Վերջիններս բոլորը հպատակում են նրան, զորավար կամ «իշխան հեծելոց» կարգվում է Մուշեղ Մամիկոնյան։ Ներսես կաթողիկոսն ու եպիսկոպոսները, ինչպես վերևում ասվեց, ստիպված ընդունում են Քաղկեդոնի ժողովը։ Բայց Թեոդորսն իր մի փեսաների հետ հաստատ է մնում իր որոշմանը․ Նա իր փեսա՝ Մամիկոնեից տեր Համազասպի հետ ամրանում է իր կղզում ու գավառում. իսկ նրա մյուս փեսա Գրիգորը՝ իր հայր Թեոդորոս Վահևունու ետ համրանում է Արփա բերդում։ Կայսրը բան անել չի կարողանում և միայն կրոնական վեճ ու խնդիր հանելով և Թեոդորոս Ռշտունուն նզովք կարդալով՝ ետ է դառնում։ Իսկ Թեոդորոսն արաբացիների օգնությամբ երկրից հալածում է հույներին և ապա գնալով Դամասկոս՝ 393