Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաւատարիմ համարեալ զնենգութիւն գաղտասոյր որսոզացն՝ վազվաղակի, անդր հասանէին»։ Նրանց երկու մասի են բաժանում, մի մասին ողջ ողջ այրում Նախճավանի եկեղեցում, մյուսին՝ Երամ քաղաքի։ Ուրիշներին էլ բանտարկում են և նրանց՝ ամեն հարստությունը հափշտակելուց հետո՝ կոտորում են, և «անժառանգ աոնէին զաշխարհս ի նախարարաց — գրում է Պատմագիրը և շարունակում,—Ցայնմ ժամանակի թափուր եղեալ աշխարհս Հայոց ի տոհմէ նախարարաց՝ մատնէին որպէս զոչխարս ի մէջ գայլոց։ Եւ թշնամեացն ամենօրինակ չարեօք յարձակեալ ի վերայ՝ յանհուն տղէտո վասնզի պահէին զբնակիչս աշխարհիս Հայոց» (ժ. 31 ե հան.)։

Պատմագիրը բնականաբար միշտ էլ լի է զայրույթով դեպի այդպիսի գազանություններ կատարողները և սովորաբար կարողանում է նրանց դեմքը նկարելու համար պատշաճ ուժեղ արտահայտություն գտնել. Ահա թե նա ինչպես է գծագրում մի տարի միայն իշխող (786—780 թ.) Մուսե ամիրապետին և նրա նշանակած ոստիկանին, «Եւ էր (ՄուսԷ) այր ժանտ և ապարասան և այսակիր, որ յանչափ շարժող այսոյն որ ի նմա՝ ի զբօսանել իւրում ի խաղս անարժան բարուցն՝ զմարդիկ կանգնէր փոխանակ մղլակի՝ նետաձիգս առնել ի նոսա ի վարժումն անձին իւրոյ, զոր առժամայն հարեալ սատակէր ի կենաց։ Եւ իբրև հասաատեաց զիշխանութիւնն իւր՝ աոացէ ի վերայ երկրիս Հայոց փոխանակ Ռոհայ զխաղմ ոմն, որ արդարև ըստ անուանն իւրոյ խազմարար և դժոխաձն։ Որ իբրև եհաս ի քաղաքն Դուին ընդ առաջ եղեն նմա ամենայն նախարարք հայոց՝ ընդ առաջ լինէին նմա և իշխանք տանն Արծրունեաց՝ Համազասպ և Սահակ և Մեհրուժան։ Իսկ բարեատեաց թշնամին տեսեալ զգեղագէշ վայելչութիւն փառաց նոցա և զբարեզարդութիւն ազատախումբ գնդին որ ընդ նոսա՝ վազվազակի ըմրռնեալ զնոսա՝ աայր ի պահեստ բանտի զանձինս զորավարաց նախամարտկաց և քաջաց» Ապա մանրամասն նկարագրում է, թե ինչպես չարաչար տանջելով սպանում են այդ անմեղ մարդկանց, որոնք չեն ուրանում իրենց հավատը։

Արտի կսկիծով պատմում է Ղևոնդը ծանր հարկերի մասին առանձնապես Արբասյան տոհմի իշխանության ժամանակ, Հեշմ (Հաշիմ, 724—745) ամիրապետն իր առաջին տարում աշխարհագիր է անել տալիս Հայասատանում «վասն ծանրացուցանելոյ զանուր լծոյ ծառայութեան հարկատրութեան ազգի ազգի չարեօք»։ Արաբացիների ներքին խռովությունների միջոցին հայերն ապստամբում են և հարկ չեն վճարում, բայց երբ իշխում է Աբդլա ամիրապետը (Աբուլ-Աբբաս, 750—754 թ.), նա իր եղբոր ձեռով ամեն նեղություն տալով պահանջում է հարկերը, սկսելով նախ Հայաստանից, «ելեալ յաշխարհս Հայոց՝ բաղում վշտոք և նեղութեամբ վտանգէր զամենեսին և հատուցանէր ի չքաւորութիւն անանկութեան, մինչև պահանջել հարկս ի մեռելոցն։ Եւ զամենայն բազմութիւն որբոց և այրեաց չարալլուկ տառապեցուցանէր. վատնգէր զքահանայա և զպաշտոնեայս աստուծային խորանին խոշտանդանօք և քքօք այպանութեան և դանիւք՝ ի յայա ածել զանուանս վախճանելոցն և զընտանիս նոցուն։ Խոշտանգէր և զբնակիչս աշխարհիս՝ բռնագոյն և դասն հարկապահանջութեամբ, տանուլ ըստ գլխոյ բազում ղուզէս արծաթոյ, և դնել կնիք կապարեայ յամենեցուն պարանոցս։