Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմանությունն է, որ ծագում է մեկնաբանից։ «Օրհնեալ ես, փայտ սուրբ, որ վերագոյն մորենւոյն առ Կոյսն բնաւորեցար սքանչելեօք», գրում է Դավիթ Անհաղթը (էջ 115) և ապա աշխատում է ապացուցել, որ խաչի մորենին «բարձրագոչն գոյ հրաշից»: Մովսեսի մորենու չվառվիլը թերևս այնքան զարմանալի չէ, որովհետև «դալարագոյն զորութիւն թփոյն առ հուր աննիւթ տևականութեան թերևս խորշի ի զարմանց», մինչդեռ խաչի փայտը «յոյժ դիւրակէզ և ցամաք» լինելով հանդերձ՝ «պահեցաւ անկէզ», չնայելով որ նրա վրա էր աստվածային «հուրը» (Քրիստոս) և նրանից «իբրև եռանդնուտ յիժանալի քբայէ՝ արտաշիկագոյն առու հրախառն սուրբ արեանն հոսմամբ ի վերայ իջեալ»: Դավիթ Անհաղթը Մարգարեից մեջ մի տեղ հիշված Էմանուելի կառքը, որ և «քառադէմ կառք», այլև «բազմակն», մեկնաբանում է խաչի համար, և ահա բանաստեղծը երգում է.

Ոնապատումն կառք,
Անքննելի խորհրդոյն ընդունարան,
Ո՜վ սուրբ քառաթեւ,
Ի սաւառնաթեւից յարաթռելոց որովբէից
Անտեսաբար ահիլ պատուեալ:

էջ 498

Այսպես և ս. Խաչը, թե ըստ մեկնաբանին և թե ըստ երգչին, մարգարեի տեսած յոթնաջահյան ոսկի աշտանակն է: Սուրեկա ծառը, Մովսեսի անապատում բարձրացրած օձը, սրբության սեղան, աթոռ տերունյան, արքայության բանալին, անապատի մեջ Իսրայելացոց առաջնորդող լուսո ամպը ելն, ելն: Բերենք ս. Խաչի երգերից մեկի այս տունը՝ «Ո՛վ քառաթև լուսածին, գերապանծ նիշ, կառուցող կենացն ամենից, միշտ բազկատարած առ քեղ է~ն»։ Այս միևնույնը կա նաև Սահակ Ձորափորեցու ուսուցիչ Թեոգորսս Քութենավորի ս. Խաչի ճառի մեջ[1]։

Մի անգամ որ բանաստեղծն այսպես կաշկանդված է միջնադարյան սքոլաստիկական մեկնությամբ՝ նա այլևս չէր կարող ազատ մտածություն ու թռիչք ունենալ, նոր ինքնուրույն գաղափարներ դնել իր երգի մեջ. անհրաժեշտորեն պետք է զգացմունքի ջերմությանը փոխանակեր ցամաք ու սառն դատողությունը։ Նա իր նյութը մշակում է մեքենայաբար. չի կարողանում մեկնաբանների ընդունած պատկերների շրջանակից դուրս գալ և իր համար արտահայտության նոր, կենդանի զգացած ձևեր ստեղծել: Նրա գործածած նմանություններն ու փոխաբերությունները շինծու են, մութ ու անբնական: Եվ այս ամենի հետևանքն այն է լինում, որ մեկնաբանական շարականների մեծ մասը բանաստեղծական ոչ մի արժեք չունին. դրանք Խաչի զրույցների կցկտուր պատմվածքներ են երգի ձևով։

Սակայն, թեև բանաստեղծների ճաշակն այսպես փչացած է սքոլաստիկական մեկնաբանությունից, դարձյալ Խաչի երգերի մեջ կան մի քանի այնպիսիները, որոնք գեղեցիկ են իրենց խրախուսական աշխուժով: Խաչի

  1. Ավետիքյան Գ.-Բացատր. լարոկանաց, էջ 531