Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աոանձին հնարավորություն չուներ, բացի ուխտերից և բացառիկ այցելություններից, բնականաբար նրա ուշն ու միտքը պիտի ուղղվեր միայն մի բանի—հետևել և սիրել այն, ինչ որ իր շուրջը տեսնում էր վանքի կրոնավորների մեջ: Եվ նա մեծանալով մնում է նույն վանքում, ուր կրթվել էր. կրոնավորում է և ձեոնադրվում քահանա. հայոց ՆԻԶ=մեր թվականության 977 թվին նա ինքն իրեն արդեն քահանա է հիշում երգոց երգի մեկնության հիշատակարանի մեջ: Մնալով վանքում՝ նա ճգնարանի նույն խստություններին է ենթարկում իրեն, ինչ ուրիշները, ցերեկը գործել մշտամռունչ աղոթքներով, գիշերը տքնել դարձյալ աղոթելով. տանջել իրեն քաղցով ու ծարավով, ծունրադրությամբ երկրպագություններ անելով. «ձայն հաոաչանաց», «աչք կողկողագինք, արտասուք ողբոց», «ծնկովքն հաստատութեամբ իբր գարշապարաւ ոտին վարիչ»,–ահա թե ինչով էր զբաղվում նա իր կյանքում:

Սակայն Գր. Նարեկացու հայրն ու վարդապետը միայն սոսկ կրոնավորներ չէին. նրանք իրենց ժամանակի նշանավոր գիտնականներն ու գրագետներն էին. և Գրիգորի պես ընդունակ մեկը մանուկ հասակից արդեն, աչքի աոաջ ունենալով նրանց օրինակը, սիրում է ոչ միայն կարդալ և ուսման ու իմաստության ետևից լինել, այլև շարադրել: Եվ իսկապես, Գրիգորը խորը հմտացած է ժամանակի գիտությանը, ընդարձակ ծանոթություններ ունի ոչ միայն Ս. Գրքի, այլև եկեղեցական գրվածների։ Նա այդ հմտությունը ձեռք է բերել տոկուն ընթերցանությամբ. Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսին դիմելով՝ նա ասում է. «Եւ ինձ տաոապելոյս օգնևե աղօթիւք, որ յարտժամ դեգերիմ յընթեռնուլն» (էջ 423):

Այդ ճգնավորության և գիտնականության համար է, անշուշտ, որ նա կարգվում է, ըստ «8այսմաւուրքի», Նարեկա վանքում «վարժապետ միանձանց ի սուրբ վարս և յաստուածային գիտութիւնս»։ Նա ինքն իրեն անվանում է «յետին վարժապետաց և կրտսեր բանասիրաց» (էջ 422), «յետին բանահիւսաց և կրտսեր վարժապետաց» (էջ 268)։ «Զայլս խրատեմ և ես ինքն անփորձ եմ. միշտ ուսանիմ և երբէք ի ճշմարտութիւն գիտութեան ոչ հասանեմ», ասում է նա համեստությամբ (Ողբ. բան ՀԱ. էջ 182)։ Ահա մի կյանք, որ անցել է ամբողջ աղոթելով, հարաժամ կարդալով և միշտ ուսանելով և ուսուցանելով ու խրատելով ուրիշներին, միաժամանակ և բանահյուսելով։

Այսպիսի մի կրոնավորը չէր կարող վարդապետության աստիճան ստացած չլինել։ Ողբերգության ՀԱ. բանի մեջ, էջ 186, նա գրում է իր համար՝ թվելով իր կոչումները. «Պետ վարժից կոչեցայ յանձինս դատախազ. ռաբբի սարբի անուանեցայ և զգովեստն առ Աստուած եզծի. բարի ասացայ առ եղկութեանն ժառանգութիւն. սուրբ վկայեցայ ի մարդկանէ, որ եմ անմաքուր առաջի Աստուծոյ. արդար ղաւանեցայ ամենայն իրոք ամբարիշտս. հեշտացայ ի գովեստ մարդկան, զի ծաղր եղէց յատենին Քրիստոսի. յաւազանէ կոչեցայ արթուն, և ես ի քուն մահու ննջեցի. ի փրկութեանն աւուր հսկող յորջորջեցայ, բայց զգաստութեանն աչս կափուցի»: Այս վկայությունից իմացվում է, որ Գրիգոր (–Արթուն) եղել է նրա մկրտության անունը, որ նա վարդապետ (=ռաբբի) է եղել, և բացի վար