Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդիների՝ Տիրանի ու Տիգրանի մասին պատմածները, այլև Տրդատ Բագրատունու զրույցը (Խոր․ Բ․ 62, 63, 64):

Նույն ցիկլին պատկանել է նաև Գրիգոր Մագիստրոսի իր նամակներից մեկի մեջ[1] բերած հատվածը ― «ի գռեհիկս աւանդեալն, որ Պարթև Արտաշէսն ասել է վախճանվելիս.

Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց,
Եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք,
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց։</poem>

«Պարթեւ» ըստ Մագիստրոսի նույնն է, ինչ որ «Արշակունի»։ Այդ կոչումն Արտաշեսի համար հավանորեն Մագիստրոսի իրեն ավելացրածն է, իսկ նրա բերած հատվածը մեր հին Վիպասանքի մի մնացորդ է, որ հարատևել է մինչև 11-րդ դարը։ Ցավոք, Մագիստրոսն ավանդությունն ամբողջ չի բերում։ Այս հատվածը պատմականորեն հարմար է ժողովրդին սիրելի Արտաշես Գ–ին (18—34 թ․), որ հայտնի է իր որսի և խնջույքների սիրով։


ՎԻՊԱՍԱՆՔԻ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

1. Մ․ Խորենացու քննադատությունը Բեբանացի երգեր և երգաբանք բանաւորք:—Թե ինչպիսի արվեստով և հորինվածքով է զարգացած եղել մեր հին Վիպասանքը, այդ մասին քիչ բան կարող ենք իմանալ այժմ։ Դրա միակ աղբյուրը Մովսես Խորենացի պատմագիրն է, որ այդ երգերից մի քանի հատվածներ է միայն բառացի մեջ բերել։ Նա պատմում է մեծ մասամբ բովանդակությունը, այն էլ հաճախ խառնած ուրիշ աղբյուրներից քաղած նյութերի, կամ թե իր ենթադրությունների ու մեկնությունների հետ։ Փավստոս Բուզանդը, քրիստոնեաբար նայելով, բացարձակ արհամարհում է Վիպասանությունը, որովհետև դա հեթանոսական բնավորություն ուներ, դրա մեջ մարդկանց հետ խառն գործող անձեր են եղել ոգիներ և աստվածներ։

Մ. Խորենացին, որ արվեստի նկատմամբ ավելի քննադատաբար է վերաբերվում, աոանձին գովեստով չի խոսում հայ նախնիքների բանաստեղծական շնորհքի մասին։ Նա իր գրքի հենց սկզբներում (Ա. 3) ասում է․ «Ինձ թուի, որպէս այժմ՝ և առ հինսն Հայաստանեայցս լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց»[2]։Նրա գանգատը ոչ թե բերանացի երգեր չլինելու կամ չսիրելու մասին է,— այդպիսի երգեր շատ է հիշում նա,— այլ իմաստալից երգեր։ Հիշենք միայն, թե ինչպես Խորենացին պարսից առասպելները «սուտ, փծուն, անճոռնի, անյարմար և անոճ բանք,

62

  1. Կ․ Կ ո ս տ ա ն յ ա ն ց, Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, Աղեքսանդրապոլ, 1910, Թուղթ ԼԳ, էջ 87։
  2. «Երգարանք բանաւորք» բառերի բացատրությունը տեսնել՝ Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 28 և հան․։