Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րավոր լեգեոններով, աներևույթ կանգնած է միշտ նրա մոտ Բանսարկուն իր ձեռքին ունի նևա ու պագներ, որոնցով գազանի վիրավորում ու խոցում է նրան, կամ իբրև ընդդիմ արա կռվող վրա դիմելով՝ պատերազմ է հանում կամ սատակման ու մահու կապով փակում է, կամ ձգում ազմասիկ գրի մեջ, վհի ու զրնգանի մեջ, մեղքի երկաթներով շղթայելով։ Երբևէ նա իրրև խաբող հաճություններ էր երում ու մեղքի մուրհակներ տոնում մարդուց և որժժանք յուռթից» կախարդել խորամանկում կամ բանաստեղծի լուրջը մառախուղով պատում, որի մեջ նա դեպի կորուստն է ընթանում, կամ դիվական տենդ ու ջերմ բերում մարդուս, մահացու թույն լրնումնրա մեջ։ նա մերթ մարդու համար հաղր ու որոգայթ է պատրաստում իրրև որսող և պատրելով վհի մեջ ձգում նրան, մերթ մարդու վրա լոլէ է դնում և սայլի լծում նրան, կամ իրրև ստեղծող դագան՝ ժանիք է ցույց տալիս. երբեմն էլ աղվական խածմունք ազդում հոգուն, այսինքն հեշտասիրական գրգիռ հարուցանելով՝ կորեանում է մարդուն, մոխրի ու աղմի մեջ թավալեցնում, իսկ ինքը հեռու կանգնած քրքջում է նրա վրա։

Սատանայի ահն, ինչպես և մեր այժմյան սնապաշտական հավատալիքների մեջ, ավելի մեծ է գիշորը, երբ թանձրամած խավարը բոնում է աշխարհը և մեր Հսկողը գիշերային հսկումից հետ», վաստակած բազմածուփ աշխատանքից, կարճ ժամանակով պետք է իր խշտյակը մանի։ Սատանայի գործունեությունն եռանդուն է խավարի մեջ, որ նրա իշխանությունն է, թողին, որ վտանգավոր դրության մեջ է և անբերելի ծանրութեամբ զարհուրում է ի ցնորից եկամուտ պղաորոլթեանց, ի տխրական անըրջոց է։ Նա բազմատխուր տարտամության մեջ վախենում է, որ մի գուցե չարը աէի նոր գյուտ անի և իր քնած տեղը, իր մեռօրինակ դադարման» ժամանակ, մի նոր փորձանքի մեջ ձգի իրեն էաներևոյթ մտածութեամբ», բասրելի կրքով, պատկառելի դիպվածներով, այսինքն հին Դրուժտյի գիշերախաբությամբ: Եվ բանաստեղծն ամենամեծ հոգացությամբ խնդրում է աստուծուն, որ պահի իրեն այդ վտանգից, որ աստված իր խոսքով սրբի նրա պատսպարանը, հրեշտակները գնդերով, մարգարեները կտակարանով, է ամենից աաաջ խաչը, որ պիտի պահի նրան, լինի նրա երդերի պահցլանար ան, գրվի տան շեմքին, որ սատանան չկարողանա ներս մտնել: Սենյակի մուտքն ու շեմքը, երդը, առաստաղը, իր անկողինը, իր անձն ու սիրտը, զգայարանները, բոլորն առանձին աոանձին հոգացողություն են պահանջում, Աստված պիտի ուղարկի իր զվարթունների դնդերը, որոնք պիտի կռվեն ընդդեմ դևերի դասերին, որպեսզի ինքը, րանաստեղծը, ինչպես անվնաս պառկում է քնելու, այնպես էլ անվնաս զարթնի. Այս աղոթքները սատանայի դեմ ունին մի տեսակ էկապքի, աղոթքների բնավորություն, որ ցարդ տարածված են մեր ժողովրդի մեջ. երկուսի մեջ էլ չարաշահած միջոցներն են՝ խաչը, երկաթ, քացախ և այլն: Անպայման դրանք մասամբ ժողովրդական հավատալիքից են ծագում, բայց իրենք ևս շատ ավելի ազդել են մեր ժողովրդական սնահավատքի վրա. Բերենք այստեղ ԺԲ բանի վերջի մասը, որ շատ սիրված է եղել