Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի Հոգային նիւթոյ ոսկի Սոփերայ,
Ի ծովային բերմանց շնորհալոյս մարգարիա,
Ի Յեսեանն բուսոյ քաղցրապտուղ ծաղիկ…
Ղողոյն հանդարտիկ ամպ անձրևածիր,
Արևուն ծագման ակն արփիափայլ,
Մերկացելոյ այգոյն աստղ առաւոտին,
Գիշերային մոթյն խոսնոկ բերկրանաց…
Վեհին պատկեր կերպիւ կչոորդեայ
Թեթև պարզութիւն հիւփիւ բազկացնալ…

Նա մի անհասանելի աստվածային պաշտելի էակ է, երկնքի իսկուհին, «մեծ, երջնաիկ, անարատ դշխոյ», մի լուսեղեն պատկեր, որի բարեխոսությանն է դիմում հաճախ բանաստեղծը խնորահ, դետնաքարշ աղոթքներով, որոնց մեջ զգայական սիրո հետք անգամ չի նշմարվում:

Այլ բեկեալ սրտիւ, մատանց տատանմամբ, յոյս ասեալ դարձի՝
Զգէմս ի յերկիր եղեալ խադատօ, մօրդ Յիսուսի.
Բրեխոսեա, մաղթե քաւութիւն ինձ մեղաւորի,
Դու զորաւոր փրկանակ կենաց, Իսկուհի երկնի,
Քեզ օրհնութիւնք ձայնից և բուրմունք խնկոց ի յերկրի,
Եւ անուշից իւղոց մատուցումըն յամենայնի:

Մի ուրիշ տեղ գրում է.

Աղաչեմ գքեզ, սուր Աստուածածին,
Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովրէ,
Երկատուր արքայուհի,
Անխառն իբրև զօդ, մաքուր որպէս լոյս,
Անչաղախ ըստ նմանութեան
Պատկերի արուսեկին բարձրութեան,
Գերազանց քան զբնակութիւն,
Անկոխելին որբութեանց…

Այսպես հենց սկզբից մեր բանաստեղծության մեջ, եվրոպացիներից շատ առաջ, կնոջ պատկերը գրվում է մի միստիկական խորհրդավորության մեջ, որին մոտենում է բանաստեղծը մի խորին ակնածությամբ ու հոգևոր հիացումով: Բանաստեղծն արդարև գուսանական երգերի մեջ փասարանված եկրավոր սիրո շքեղ պատկերներով է նկարագրում,- և այլապես էլ չէր կարող,- բայց նա այդ բոլորը ծառայեցնում է միայն իր հոգևոր հիացմունքի առարկան զգալի դարձնելու համար: Եվ որքան նուրբ, ազնիվ ու մաքուր կերպով, միաժամանակ և վառ արտահայտություններով է նա այդ անում և պայծառ գծագրում մի կոնջ իդեալական պատկեր, որ այնու-