Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է եղել հայերեն գրել-կարդալու գործը. որովհետև «Մեսրոպյան նշանագրերը» (այսպես անվանել է Մովոես Խորենացին) հիմնված են կատարյալ հնչյունական սկզբունքի վրա, որ է՝ ամեն հնչյուն իր աոանձին տասը պիտի ունենա, և ամեն տաս մեկ հնչյունի արտահայտիչը պիտի լինի: Արդարև ՈՒ ձայնավորը, ինչպես ասվեց, ՈՒ երկտաաով է նշանակված, բայց այդ երկտառը միշտ և ամեն դեպքում միևնույն ձայնավորն է արտահայտել՝ զուարթ-զու-արթ, և վանկային ՈՒ ձայնավորը միշա և ամեն դեպքում այդ երկտաոով է արտահայտված եղել: Հետագա դարերում միայն, լեզվի զարգացման հետևանքով, ՈՒ ձայնավորը բաղաձայնի և ձայնավորի միջև դարձել է վ. զուարթ — զվարթ։ Մաշտոցի ալփաբետի այս կատարելությունը հետևանք է նրա հեղինակի՝ իր ժամանակի, նույնիսկ մեր ժամանակի համար զարմանալի խորին ծանոթության հայերենի հնչյունական գրությանը, մեր լեզվի բազմաթիվ հնչյունների նուրբ տարբերություններին: Դրա համար նա, որ լեզվաբանական պատրաստություն ունեցած չի եղել, պետք է երկար ժամանակ դիտողություններ աներ կենդանի արտասանության վրա, լսած բաոերը վերածեր իրենց վանկերին ու հնչյուններին և փորձեր աներ գրելու, որ և նա սըել «բազում տշխատութեանց համբերեալ վասն իւրոյ ազգին բարետց ինչ օճան գտանելոյ», - գրում է Կորյունը: Պետք է ընդունել որ հնչյունների նկատմամբ նա հետևել է մայրաքաղաքի արտասանությանը:

նվ վերջապես՝ 6) «8որիներ սիղորայիւք–կապոք» - «հորինեց սիղոբաներով-կապերով», Ւ՞նչ է նշանակում այս խոսքը:

Հունարեն բայը նշանակում է լատիներեն calligo, գերմաներեն zusamemenfassen, vereinigen,zusammenbinden,verbinden, միացնել, իրար կապել: Դրանից է բառը, որ նշանակում 1՝ իրար միացում, կապում, այլ և՝ իրար միացրածը, կապածը, կապ, առանձնապես խոսելիս, ուստի և վանկ։ Դրանից է և որ նշանակում է գրերը կամ վաներն իրար հետ արտասանել, huchstableren, լաt. syllabes connecto, վանկեր կապել, գերմ. verbinden vernnpfen, այն, ինչ որ հայերեն ասում ենք՝ դիբ կապել, գիրկապ կարդալ, կամ մեկ բառով՝ հեգել, որ է՝ վանկ կապել:

Կորյունի վերևում դրած խոսքի մեջ «կապ» բառն ըստ այսմ թարգմանություն է հունարենի «սիլլարե» (սիղորտ) բասի, ուստի այդ երկուսի մեջ է «և» շաղկապը չպիտի լինի, նույնպես նաև Դանիելյան նշանագրերի մասին գրածի մեջ՝ «գսիւղոբայս» և զկապ: Գրաբարում սովորական կիրառություն է օտար բառերի ետևից դնել նաև հայերեն թարգմանությունը. օրինակ՝ հենց նույն Կորյունի գրքի մեջ կա «հպիոկոպոս տեսուչս եկեղեցւոյն Սիւնեաց»:

Կորյունը պատմում է, թե Մաշտոցը նոր նշանագրերը նշանակելուց

Հունարենի էսիլարե րաար Դիոնիոիոոի քերականության մեջ թարգմանված է հունաբան հայերենով «շաղաշար» ավեյի՝ «փաղառութիւն», և «վանկ», բառերով: Կորյունին ծանոթ չեն այս բառերը, նա թարգմանում է «կապ» «Փաղառութիւն», «բացառութիւն»՝ բառը բառացի թարգմանություն է հունարենի