Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Կը լար, կ՛ողբար,
— Հե՞ր լաո, հե՞ր ողբաս, —
Հարցուց նորան Քրիստոս։
—Իմ տեր, կը լամ, կ՛ողբամ.
Կը վախեմ գելից-գազանից,
Եվ ամենայն ջանավարից,
Որ շուռ կը գան մեջ գիշերին։
—- Գնա, մտի՛ր սուրբ Սիմեոնին,
Ա՛ռ երկթե զնջիլ, պողպտե բալնիք,
Եվ ամենայն ջանավարին,
Որ շուռ կը գան մեջ գիշերին։

Մեկ ուրիշ «աղոթքի» մեջ կատարվում է այս վիպական «աղոթքի» մեջ պատվիրվածը.

Ուսին, ուսին, Մայր Կուսին.
Երեք պիպեռ [բևեռ] կա Քրիստոսին.
Մեկն ի սիրտն սատանին,
Մեկն ի բերան գել-գազանին
Մեկն էլ ի սիրտ չարին,
Որ չոլորտի մեջ գիշերին:[1]

Չարահալած են ըստ ընղհանուր տարածված նախնական հավատալիքների՝ չար փուշը, կրակը, երկաթը։ Վերևի «աղոթքների» մեջ, ինչպես կարելի է տեսնել, գործադրվում են երկաթ, պողպատ։

Ձար ոգիների վնասակար ազդեցությունը, ըստ սնահավատքի, լինում է նաև մարդու մարմնի զանազան մասերի վրա, առաջանում է «կապ» կոչվածը, այսինքն կարկամում, կալ ու կապ են լինում, շարժվելու ընդունակությունը կորցնում են մարմնի այս կամ այն մասերը։ Այսպես, օրինակ, գրավոր հմայեկներ կան «լեզվակապի», «քնակապի», «գողկապի» և այլն: Բերենք այդպիսիներից հետևյալը.

Հաւրալն նստեալ
Ւ յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին,
Լայր զերդ զայրի,
Եւ ողբայր զինչ զգերի,
Եւ ձայն ածեր զինչ զանեղբայր քոյր,
Հրամայեաց տէրն . . . թէ՝
— Հաւրալ, է՞ր ես նստել
Ւ յանհուր, ի յանջուր և յանեղեմն դաշտին.
Է՞ր կուլաս զերդ զայրի,
Եւ կ՛ողբաս զերդ զգերի,


16

  1. Տես Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, վեցերորդ գիրք. Թիֆլիս, 1890, էջ 143-148. Այստեղ նաև «չար աչքի» և այլ «աղոթքներ»: Այլն նույնի յոթներորդ գիրք, Թիֆլիս, 1891, էջ 133 և հա.: