յություններ, բերված նաև Տիմոթեոս Կուղից ե հենց սրա անունով։ Այս հանգամանքները ցույց են տալիս, որ Տիմոթեոս Կուղի անունը փոխելու հիմք չկար, դրանք բավական են ցույց տալու համար նաև այն, որ Արսեն կաթողիկոսը վայրիվերո ծանոթություն ուներ իր գրածի մասին։ Բայց մենք շարունակենք։
Ստ․ Մալխասյանցն երկրորդ անգամ էլ[1] խոսում է վրաց Արսեն կաթողիկոսի հաղորդածի մասին, այսպես գրելով՛ է Եթե մի քաղկեդոնական կաթողիկոս ու ուղղափառ վարդապետ (ընդգծումը հեղինակինն է, Մ․ Ա․) է կոչում Մովսես Խորենացուն… պարզ է, որ նա Մովսեսին ևս ճանաչում է իրեն նման, այսինքն քաղկեդոնական (ընդգծումն իմն է — Մ․ Ա․)։ Ոչ մի կասկած չկա, որ այս վկայությունը ճիշտ է»։— Նախ՝ նկատեմ, որ Արսեն կաթողիկոսն «ուղղափաո վարդապետների» մեջ դնում է և Սահակին, գրելով՝ «իրրև թե ուղղափաո վարդապետների՝ Սուրբ Սահակի և Մովսեսի ճաոերն են»։ Եվ ինքը պրոֆ. Մալխասյանցն էլ քիչ առաջ, մի երեք տող վերևում, գրում է, թե Կոմիտասը «վերագրեց ուղղափառ վարդապետների, Սուրբ Սահակին և Մովսեսին»։ Որ այդպես է, ինչու՞ նա մի երեք տող ներքևում հանում է Սահակի անունը և չի գրում․ «Եթե մի քաղկեդոնական կաթողիկոս ուղղափաո վարդապետներ է կոչում Սահակին և Մովսես Խորենացուն… պարզ է, որ նա Սահակին ու Մովսեսին ևս ճանաչում է իրեն նման, այսինքն՝ քաղկեդոնական»։ Ինչու՞ է նա հանում Սահակի անունը։ Շատ պարզ է, թե ինչու։ Եթե հայկական անցյալի մասին վայրիվերո ծանոթություն ունեցող մի վրացի կաթողիկոս 9-րդ դարում չէր կարող իմանալ, որ Հայոց Սահակ կաթողիկոսը վախճանվելէ 439 թվականին, Քաղկեդոնի ժողովից տասներկու տարի աոաջ և կարող էր նրան քաղկեդոնական դարձնել, Սա. Մալխասյանցն այդ լավ գիտեր և չէր կարող Սահակ կաթողիկոսին քաղկեդոնական համարել։ Ուստի նա հանել է Սահակի անունը։ Այս կետը միայն, որ Արսեն կաթողիկոսն իրեն նման «ուղղափաո», այսինքն քաղկեդոնական է համարում Սահակ կաթողիկոսին, այդ միայն ցույց է տալիս, որ նրա վկայությունը ստույգ չէ։ Բայց այս և նախորդ կետերը ցույց են տալիս նաև, որ ուղիղ չէ պրոֆ. Սա․ Մալխասյանցի բանեցրած մեթոդն իր տեսությունն ապացուցելու համար։ Բերենք և հետևյալը։
Նա մի ուրիշ տեղ բերում է մեր նշանավոր հեղինակ Հովհան Օձնեցուց Մովսեսի մասին մի կտոր․ «Զերկոսին զնոսա ասեմ սուրբս՝ զՍահակ և զՄաշտտոց, և ղամենսին զընտրեալսն զարբանեակս նոցուն և զգործակիցս, զԵզնակ և զայլսն, և կամ որ ըստ նոցանէ և ոչ հեռի ի նոցանէ զմեծն իմաստասիրաց և զհռչակեալն ընդ տիեզերս զտէր Մովսէս, որք էին միանգամայն արուեստաւոբք, թարգմանիչք և ուղղափառք»։ Մեջ բերելով այս կտորը՝ նա ապա շարունակում է․ «Ուրեմն Հովհան Օձնեցի կաթողիկոսը (վախճանված 727-ին) ամենամեծ գովեստներով հիշատակում է մեծ իմաստասեր, հռչակավոր Մովսեսին, ժամանակով ոչ հեռու Սահակից, Մեսրոպից, Եզնիկից (ընդգծումն իրենն է ։—Մ. Ա.), իբրև արվեստավոր (քերթողական
- ↑ Անդ, էջ 142