Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանների, նախարարների, ոստիկանների և նրանց ընտանիքի համար՝ պարզ նշան է, թե որչափ ընդարձակություն էր գտել նալ»:

Շահապիվանի ժողովի սահմանած խիստ պատիժներով այդ աղանդը չէր կարող վերջանալ և չի վերջացել։ Հովհան Իմաստասեր Օձնեցին իր «Ընդդէմ Պաւզիկեանցն ճառիւ մեջ գրում է. «Նախկին մծզնէութեան պայզակենութեան խեշերանք, որք խրատեալք, և ոչ իմաստնացեալք, ի Ներսիսէ կաթողիկոսէ [երևի Ներսես Գ-ն է:-Մ. Ա.], զկնի նորուն մահուանն խուսեալք չոգան զոդեցին յոլորտս ուրեք աշխարհիս մերոյ։ Եւ ի նոսա հատուածեալք եկին յարեցան կշտամբեալքն ի կաթողիկոսացն Ադուանից պատկերամարտք ոմանք, զի սիրէ աո համանմանիսն իւր հասանել վրիպեալն ի ճշմարտութենէն»: Հիշված «պատկերամարտերն» աոաջ են եկել 7—րդ դարում, հետևաբար մծղնեությունը Հայաստանում եղել է մինչև այդ ժամանակները, իսկ 5-րդ դարում, Վարդանանց պատերազմից հետ, Հայոց աշխարհի ներքին քաղաքական և կրոնական շփոթ վիճակը նպաստավոր է եղել դրա համար: Ղազար Փարպեցուն, ինչպես նրա Թղթից իմանում ենք, մեղադրել են, թե «Ղազար ասէ, թէ պոռնկութիւն մեղք չեն. զսոյն և մարզպանին սադրէ»: Ապա դարձյալ ասում են, թե Ղազարն «աղանդաւոր է»: Աղանդի անունը չի տալիս, այլ գրում է. «Որ և զանուն անգամ աղանդոյն, որով բամբասէին յանգդնեալքն` կարի յոյժ համարիմ աղտեղի` նշանակել գրով: Այլ նկատումն հայհոյանացն զնոցունց իսկ զյառաջադրելոցն բերէ զնմանս,- թեթևս և չնչինս համարել զպոռնկացելոցն զգործս»: Քիչ հետո Ղազարը գրում է. «Իսկ Հայոց աշխարհի աղանդ զոր ասեն՝ անանուն է ըստ վարդապետի և անգիր ըստ բանի։ Ի հաւատոյ և յուսմանէ տգետք երեին, և ի գործս ծոյլք և անժոյժք, յորոց, ըստ անգիտութեանն, որ է ի նոսա, և անկարգ ըստ վարուց` այդպիսի իսկ արդարև աղանդոց վայել էր բուսանել, ըստ յօդուածոյ աոասպելաբանութեանն, թէ` Ըստ խոզի հարսնացելոյ` կոյաջուր բագանիք»:- Շատ պարզ է, որ այդ «Հայոց աշխարհի աղանդը» պոռնկությունըմեղք չի համարել, և խոսքը մծղնեության մասին է: Մեսալյանների աղանդի մասին ևս հայտնի է, որ դա «որոշ աղանդապետի անուն չի կրում, ինչպես արիոսականությունը, նեստորականությունը և այլ քրիստոնեական աղանդներ. չունի իր որոշ վարդապետութունը և այդ վարդապետությունը պարունակող գրվածներ»։ Այսպես և «Հայոց աշխարհի աղանդն» ըստ Փարպեցու։

Շահապիվանի ժողովի «ԺԹ. կանոնն ուրիշ ծանր պատիժների շարքում սահմանում է հասակավոր մծզնեների ոտքի ջղերը կտրել և գոդենոց տանել, իսկ այսպես պատմելու պատճառն այն էր հավանորեն, որ մծզնեները, կրոնական ոգևորություն առաջ բերելու համար` դերվիշների, հին սեմական նարիների, կամ այժմյան ռուս պրիգունների նման մոլեկան